Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւանում հանրային 12 լողափ է գործելու

Հունիս 30,2015 15:21

Այսօր «Հայացք» ակումբում բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու

Աշոտ Ավալյանն ասաց, որ այս տարի կգործի 12 լողափ՝ նախորդ տարվա 11-ի փոխարեն: Նոր բացվող լողափը Ծովագյուղի մոտակայքում է, առաջիկա օրերին

կառավարության որոշմամբ այն կտրամադրվի բնապահպանության նախարարության օգտագործմանը: Նոր լողափը ամենամեծ հանրային լողափն է լինելու՝ 9 հեկտար մակերեսով: Ըստ նրա, թեեւ դեռ ավարտված չեն այս լողափի կահավորման աշխատանքները, բայց այն շատ արագ կնախապատրաստեն ու Սեւան հանգստանալու գնացողները կհասցնեն այս ամառ այցելել այդ լողափ:

Աշոտ Ավալյանի խոսքով, անցած տարի Սեւանը աննախադեպ քանակով այցելուներ է ունեցել, ամբողջ լողաշրջանի ընթացքում հանրային լողափերում հանգստացել է մոտ 200.000 մարդ. «Մոնիտորինգը ցույց տվեց, որ քաղաքացիները հիմնականում օգտվում են այն լողափերից, որտեղ ծառայություններ են մատուցվում, որտեղ կան մանկական, սպորտային հրապարակներ, սանհանգույց, բուժկետ, ապահովված է անվտանգությունը, իսկ ծառայություններ չմատուցող լողափերն ուղղակի բարեկարգ տարածքներ են, նախատեսված են կարճատև հանգստի համար»:

Վերջում էլ հավելեց, որ հանրային լողափերում խստորեն հետեւում են անվտանգությանը, մաքրությանը. «Լավ մակարդակում է գտնվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930