Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար. «Ով բաժանվեց գնաց օպերա, էլի մեր քույրերն ու եղբայրներն են» (Տեսանյութ) 

Հունիս 30,2015 14:16

Բաղրամյան պողոտան սակավամարդ է: Այնտեղ հավաքվածները, որ հիմնականում երիտասարդներ են, հույս ունեն, որ ցուցարարների թիվը երեկոյան ժամերին կավելանա: Տարածքում նաեւ դեռահասներ կան:

Ցուցարարներից Մարինե Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Պայքարը շարունակվում է, ոչինչ չի ավարտվել, ամեն ինչ նոր է սկսվում, բոլոր մարդիկ էլ ՝ ե՛ւ գնացողները, ե՛ւ մնացողները իմ եղբայրներն են, քույրերը եւ ընկերներն են: Կարգախոսը, որ քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, շատ տեղին է, բայց եթե շատ լինենք, կկարողանանք ավելի արդյունավետ պայքար մղել:

bagramyan4 bagramyan3 bagramyan1 bagramyan5

Պետք է ամեն ինչ՝ ընտանեկան եւ մյուս խնդիրները, դնել մի կողմ ու պայքարել նրա համար, որ մեր երեխաներին ասենք, որ մենք հզոր ենք եղել ու մեր վրայով ոչ ոք չի անցնել»: Ակտիվիստներից Ռաֆայել Հայրապետյանն էլ համաձայն չէ, թե պառակտում կա, ասում է. «Ով բաժանվեց գնաց օպերա, էլի մեր քույրերն ու եղբայրներն են: Մենք ոչ մեկից չենք նեղանում: Թիմը չի բաժանվել, էլի միասնական ենք, հավատարիմ՝ մեր սկզբունքներին, մեր անուն է հաղթանակ: Եթե գոնե յուրաքանչյուր ընտանիքից մի հոգի էլ այստեղ լինի, ամբողջ ազգը ոտքի կկանգնի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930