Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կարող են ստուգել իրենց քարտային հաշիվները ավտոմատացված համակարգի միջոցով

Հունիս 30,2015 14:04

ՎՏԲ-Հայաստան Բանկն, ընդլայնելով իր հեռահար ծառայություններն, առաջարկում է իր հաճախորդներին ավտոմատացված ռեժիմով ստուգել քարտային հաշվի վիճակը: ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանները հնարավորություն ունեն օրվա ցանկացած պահին աշխարհի ցանկացած կետից վերահսկել իրենց քարտային հաշիվները: Քարտային հաշվին իրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել բանկի պրոցեսինգային կենտրոն +37410 56 07 08 հեռախոսահամարով, որը նշված է քարտի հակառակ կողմում, հետևելով ձայնային ազդանշաններին, տոնային ռեժիմով ընտրել անհրաժեշտ մենյուն, որից հետո հավաքել քարտի 16-նիշանի համարը և բանկային գաղտնաբառը:

Ձայնային մենյուի այս ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ-քարտապաններին ապահովում է քարտային հաշվին մնացորդի վերաբերյալ օպերատիվ, անվճար և անվտանգ տեղեկատվության ստացում օրը 24 ժամ առանց օպերատորի հետ կապ հաստատելու անհրաժեշտության: Ի շնորհիվ այդ ծառայության` հաշիվը կարելի է ստուգել 20 վայրկյանի ընթացքում: Հաճախորդին հաղորդվում է հաշվի մնացորդը քարտի հիմնական արժույթով (այսինքն` այն արժույթով, ոըը հաճախորդն ընտրել է որպես հիմնական ՎՏԲ-Հայաստան Բանկում բազմարժութային քարտ բացելիս (AMD, USD, EUR, RUR)) որպես բոլոր հաշիվների ընդհանուր գումարի մնացորդ` հաշվարկված ՀՀ ԿԲ տվյալ օրվա փոխարժեքով:

Տվյալ ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով ՎՏԲ-Հայաստան բանկի ցանկացած մասնաճյուղ, զանգահարելով Միասնական տեղեկատվական ծառայություն 8787 հեռախոսահամարով կամ բանկի www.vtb.am պաշտոնական կայքի «Հեռակառավարման սպասարկում» բաժնում:

Հիշեցնենք, որ Բանկի քարտապաններն ունեն ևս մեկ հնարավորություն վերահսկելու իրենց քարտային հաշիվները` ուղարկելով հարցում «SMS banking» ծառայության միջոցով քարտի հաշվեկշիռն ստուգելու համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930