Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նոր ծառայության տեսակ` «Ֆինանսական խորհրդատվություն»

Հունիս 30,2015 13:59

Պրոդուկտային շարքի կատարելագործման և բանկային պրոդուկտների ու ծառայությունների հանդեպ գոհունակության բարձրացման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է օգտվել «Ֆինանսական խորհրդատվություն» ծառայությունից:

Նոր ծառայության շրջանակում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է ստանալ խորհրդատվություն բանկի 65 մասնաճյուղերից յուրաքանչյուրում և ստանալ տեղեկատվություն ոչ միայն բանկի վարկային պրոդուկտների մասին, այլև այն մասին, թե արդյոք համապատասխանում է իր վարկային պատմությունը բանկի` բոլոր տեսակի վարկային պրոդուկտների մասով պահանջներին: Այդպիսով, ֆիզիկական անձինք կստանան իրենց հետաքրքրող վարկի մանրամասն նկարագրություն, միաժամանակ կկարողանան խուսափել վարկային հայտի լրացման գործընթացից առանց իրենց վարկային պատմության մասին տեղեկատվության առկայության: Ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան նախապես և օպերատիվ կերպով ստանալ տեղեկություն այն մասին, թե իրենց վարկային պատմությունը ինչ վարկ է թույլ տալիս վերցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում:

Ծառայությունից կարող են օգտվել Հայաստանի բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Պարզապես անհրաժեշտ է բանկ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայության համարանիշ և տեղում ստորագրել համապատասխան դիմում ֆինանսական խորհրդատվության տրամադրման մասին: Ծառայության արժեքը 2900 ՀՀ դրամ է:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի www.vtb.am պաշտոնական կայքի` «Ֆիզիկական անձնանց վարկավորում» բաժնում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930