Մասնավոր բուհերի վիճակը այս տարի շատ վատ է: «35 մասնավոր բուհեր են գործում, սակայն 8-9 բուհեր ունեն դիմորդներ», -այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքերով՝ ծնողները եւ դիմորդները նախընտրում են դիմել պետական բուհեր, քանի որ եւ վարձավճարը նույնն է:
Գագիկ Մելիքյանն այսօր ամփոփում էր միասնական քննությունների առաջին փուլի նախնական արդյունքները:
Քննությունների առաջին փուլին մասնակցել է 11833 դիմորդ, որը նախորդ տարվա համեմատ 500-ով պակաս է: Ամենաշատ դիմորդները Երեւան քաղաքից են՝ 3347, իսկ ամենաքիչ դիմորդները կրկին Վայոց ձորի մարզից են՝ 237:
Կարդացեք նաև
Դիմորդներից շատերը քննություն են հանձնել հայոց լեզու առարկայից, իսկ իտալերենից եւ պարսկերենից ոչ մի դիմորդ քննություն չի հանձնել։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ