Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. Ներքին զգացողություն ունեմ, որ այդ մարդիկ պարզապես դրածոներ են, սադրիչներ. «Հայոց աշխարհ»

Հունիս 30,2015 13:38

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շարունակվող բողոքի գործողությունների ընթացքը գնահատում է Ազգային միաբանություն կուսակցության առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

   -Այսօր շատերն են հիասթափությամբ նշում, որ ի սկզբանե ապակուսակցականացված բողոքի ակցիան ինչ-որ պահից սկսած համառորեն փորձում են քաղաքականացնել, դուրս բերել սոցիալական «շավղից» եւ քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական աստառ տալ։ 

-Ամեն ինչ բնականոն էր ընթանում մինչեւ այն պահը, երբ նախաձեռնող խմբի ղեկավար Վաղինակ Շուշանյանը, կարծում եմ, միանգամայն տեղին հայտարարեց, թե իրենք նպատակահարմար են համարում պայքարը շարունակել Ազատության հրապարակում. որոշում, որը միանգամայն խառնեց շարժումը քաղաքականացնել ձգտողների խաղաթղթերը:

Ցուցարարների այն մասը, որը մտահոգ էր զուտ սակագների հարցով, գնաց նախաձեռնողների խմբի հետեւից։ Բայց եղան նաեւ այս կամ այն քաղաքական ուժի կողմից ներդրված անձինք, որոնք շրջում էին ցուցարարների շարքերում եւ հեգնում, թե նա, ով կգնա Ազատության հրապարակ, դավաճան է։

Ներքին զգացողություն ունեմ, որ այդ մարդիկ պարզապես դրածոներ են, սադրիչներ, որոնց թիկունքում գտնվող քաղաքական ուժերը շուտով կմերկացնեն իրենց՝ փորձելով բողոքի ակցիաները տանել իրավիճակը ապակայունացնելու հունով։ Բացառված չէ, որ կան նաեւ պարզապես միամիտ, մոլորված անձինք:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Այս մարդը, ինչպես իր պատրոնը կասեր, դատարկ դհոլ է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930