Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Վաղինակ Շուշանյանը Բաղրամյան պողոտայում մնացողներին անվանեց սադրիչներ

Հունիս 30,2015 13:22

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը խոստացավ՝ առաջիկայում կբացահայտեն՝ ովքեր էին, որ փորձեցին պառակտել շարժումը: Այսօր «Հայացք» ակումբում նա ասաց, որ պառակտումը չի սկսվել ոչ Ազատության հրապարակից, ոչ Բաղրամյան պողոտայից. «Թե այստեղ, թե այնտեղ գիտակից մարդիկ են»:

Հարցին կվերադառնա՞ք Ազատության հրապարակ, նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց՝ միգուցե կվերադառնան քննարկումների համար: Միաժամանակ նրանք հաստատեցին, որ նստացույցն ավարտվել է:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով, «Բաղրամյան պողոտայում նստած վիճակում արդեն լճացած վիճակ էր»;

Հարցին՝ եթե Բաղրամյան պողոտայում լճացում էր, ինչու եք նորից որոշել Բաղրամյան պողոտա վերադառնալ, նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանն ասաց. «Որ փրկենք լճացումից»:

Վաղինակ Շուշանյանն էլ պարզաբանեց հարթակից իջնելիս իր կատարած հայտարարությունը: Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայից հեռանալիս նա ասել էր՝ այստեղ մնացողները սադրիչներ են. «Իմ հայտարարությունը՝ ով մնում է այստեղ սադրիչներ են, վերաբերում էր այն շարքին, երբ ես հարց բարձրացրի՝ով է մնում այստեղ, ով է գալիս Ազատության հրապարակ,  այնպիսի մեծ աղմուկ ու աղաղակ միտումնավոր բարձրացրին, որ իմ հայտարարությունը մինչեւ վերջ ժողովրդին տեղ չհասնի: Այնտեղ մեծամասնությունը իմ բարեկամներն են, ընկերները, քույրերն ու եղբայրները»:

«Այդ հայտարարությունը էմոցիաների տակ է եղել, թիմի  անունից մի ընդունեք այդ հայտարարությունը, մենք բազմիցս հայտարարել ենք, որ այնտեղ մեր ընկերներն են նստած»,- հավելեց Արտուշ Չիբուխչյանը:

Հարցին Բաղրամյան պողոտայի հարթակի վերագրվման խնդիր ունե՞ն, նախաձեռնության անդամներն ասացին՝ ոչ:

Վերջում էլ հստակեցրին՝ իրենց առաջիկա քայլերը՝ մասնագետների հետ հանդիպում են ունենալու.«իրավաբաններ, տնտեսագետներ, հաշվապահներ, նրանցից կազմված խմբեր կան, որոնք արդեն հանրային քննարկման արդյունքում ձեւավորելու են իրենց փաստարկները՝ ինչու այո, ինչու ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930