Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. ինչ-որ քաղաքական ուժեր սոցիալական միտինգը գողացան. «Հայոց աշխարհ»

Հունիս 30,2015 13:17

ՕԵԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ

   -Փաստորեն իրականություն դարձավ օրեր առաջ արտահայտված այն մտահոգությունը, թե չկայացած, լուսանցքում հայտնված քաղաքական ուժերն ու գործիչները կօգտվեն «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդների ներուժից, նրանց հանդեպ հասարակության վստահությունից ու կքաղաքականացնեն սոցիալական խաղաղ ցույցը:

-Ցավոք, նման իրողության հետ գործ ունենք: Այն, ինչ կատարվեց Բաղրամյան պողոտայում, ինձ համար միանշանակորեն անընդունելի է, դա նշանակում է միտումնավոր պառակտել ու քաղաքականացնել այս սոցիալական պայքարը:

Որեւէ քաղաքական ուժ, գործիչ իրավունք չունի նման քայլի դիմել, մանավանդ որ ի սկզբանե հայտարարվեց՝ սա ապաքաղաքական պայքար է: Ժողովրդական խոսք կա. «Առու կա, որի ջուրը չպետք է խմես»: Հիմա գործընթաց կա, որն իրավունք չունես ծառայեցնել քո սեփական քաղաքական նպատակների համար:

 -Քաղաքական թափթփուկները ոչ միայն նախաձեռնության անդամներից գողացան սոցիալական ցույցը, այլեւ Ազատության հրապարակ տեղափոխվածների հասցեին տարբեր որակումներ շպրտեցին՝ միայն նրա համար, որ տղաները դեմ են քաղաքականացմանը, դեմ են երկիր քանդելուն, մայդաններ սարքելուն, փոխարենը՝ երկրի նախագահի հայտարարածը համարում են հաղթանակ:

-Իրոք, ինչ-որ քաղաքական ուժեր սոցիալական միտինգը գողացան, միտինգ, ուր կար հույս, լույս, կար հավատ ու դրական տրամադրություններ: Բարոյական չէ «Ոչ թալանին» նախաձեռնության տղաների ազնիվ աշխատանքը նման որակումների արժանացնելը:

Իսկ նախագահի առաջարկը, իհարկե, հաղթանակ է, պարզապես հաղթանակները լինում են մեծ ու փոքր: Թեկուզ փոքր, բայց հաղթանակն արձանագրվեց: Չնայած կուզենայի, որ հնչեր «կասեցում» բառը:

Նախագահի ելույթում կարեւոր շեշտադրումներ կան, շատ հարցերի պատասխաններ տրվեցին, բայց, դրանով հանդերձ, լրացուցիչ պարզաբանման կարիք կա: Ճիշտ եմ համարում նախագահի նաեւ այն միտքը, թե անցկացվող աուդիտին կարող են մասնակցել «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդներից մի քանիսը:

Իսկ Ազատության հրապարակ տեղափոխվելը չի նշանակում պայքարի դադարեցում, հակառակը, մեր երիտասարդները ճիշտ մտածեցին իրենց արդար պահանջը շարունակել հրապարակում, առանց Բաղրամյան պողոտան փակելու, առանց այս պայքարը պառակտելու:

Իսկ այն, ինչ ոմանք կատարեցին, սադրանք է, ի՞նչ տարբերություն՝ սադրանք երիտասարդությա՞ն դեմ, թե՞ հայրենիքի: Ուրեմն սադրիչները պետք է պարզվեն:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ»թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930