Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվան Հայաստանի ցույցերի նկատմամբ սպասողական դիրքորոշում է որդեգրել. Znak.com

Հունիս 30,2015 13:05

Մինչ Երեւանում երիտասարդությունը բողոքում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, Ռուսաստանի քաղաքական շրջանակներում քննարկում են, թե ինչպես է Կրեմլը արձագանքելու կատարվողին: Ըստ «Znak.com»-ի առաջին արձագանքը կարող է լինել կադրային փոփոխությունը: Ըստ կայքի՝ Մոսկվան պատրաստում է խաղադաշտ դուրս բերել Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովին:

Պաշտոնապես վերջինս զբաղվում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ հարաբերությունների հարցերով: Սակայն հայտնի է, որ նրա պատասխանատվությունների շրջանակներում են գտնվում նաեւ Ուկրաինայի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ Դոնբասի ճգնաժամը:

«Խոսակցությունները, թե Վլադիսլավ Յուրեւիչը ոչ պաշտոնապես կսկսի զբաղվել հայկական ուղղությամբ, սկսվել են 2015 թվականի սկզբին, մինչեւ Գյումրիի ողբերգությունը: Այժմ այդ խոսակցությունները վերսկսվել են»,- ասել է կայքի Պուտինի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը: Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ Սուրկովը առանց այդ էլ ծանրաբեռնված է. «Նրան չեն կարող, չէ, ուղարկել բոլոր ուղղություններով, որտեղ կա «նարնջագույն հեղափոխության» վտանգ»:

Կայքի կողմից հարցված մարդիկ, որոնք զբաղվում են ԱՊՀ-ի հետ աշխատանքների հարցերով, նշել են, որ Ռուսաստանը սպասողական դիրքորոշում է որդեգրել եւ ճգնաժամի սրացման դեպքում գործողությունների հստակ ծրագիր դեռ չունի: Պետական ալիքները Արեւմուտքին են մեղադրում սադրանքների եւ «նարնջագույն հեղափոխության» փորձի համար: Իսկ հայերը նայում են ռուսական ալիքները եւ դժգոհում են:

Հայ լրագրող Նարինե Կիրակոսյանը «Znak.com»-ի հետ զրույցում ասել է, որ շարժման մեջ են մտել խաբեբաներ, որոնք ցանկանում են հեղափոխություն անել: «Նրանց մեջ կան մարդիկ, որոնք գումար են ստանում ԱՄՆ Պետդեպարտամենտից»,- ասել է նա եւ նշել, որ հեղափոխություն են ցանկանում իրականացնել Ժիրայր Սեֆիլյանը, Արգիշտի Կիվիրյանը եւ Արթուր Սաքունցը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930