Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտա կգնան որպես անհատ քաղաքացիներ

Հունիս 30,2015 13:02

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայի պայքարին կմասնակցեն որպես քաղաքացիներ, այլ ոչ թե նախաձեռնության համակարգող խմբի անդամներ:

Նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը պնդում է՝ իրենք բավարարված չեն հոսանքի թանկացման վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից:

«Ասում են՝ նահանջել ենք, բավարարվել ենք նախագահի հայտարարությունից: Հայտարարում եմ՝ ոչ, մենք չենք բավարարվել, մեր ոչ մի պահանջ չի բավարարվել, մեր պայքարը շարունակելու ենք՝ թե իրավական հարթության մեջ, թե փողոցում: Մենք մեր թիմով գնալու ենք Բաղրամյան պողոտա, կանգնելու ենք ժողովրդի կողքին: Փողոցում մնալու ենք, բայց մեր պայքարն ընդլայնելու ենք, մինչեւ հասնենք մեր պահանջին.- այսօր «Հայացք» ակումբում ասաց Արտուշ Չիբուխչյանը:

Մեր հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանի եւ Վաղինակ Շուշանյանին հետապնդել ու սպառնացել, վախեցրել են, այդ է պատճառը, որ նախաձեռնությունը դուրս եկավ Բաղրամյան պողոտայի պայքարից, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Հետեւել են, այդ մասին բարձրաձայնել եմ, ինչ վերաբերում է մեզ վախեցնելուն, պաշտոնապես հայտարարում եմ՝ չկա նման բան, երեք տարի է փողոցային պայքարի մեջ եմ, եղել է թե ծեծ, թե հետապնդում, գիտակցել եմ ռիսկերը, եթե վախեցող մարդ լինեի, ի սկզբանե չէի մտնի պայքարի մեջ, ումից կամ ինչից պետք է վախենամ: Ապատեղեկատվություն է, որ ինձ վախեցրել են»:

Սոֆյա Հովսեփյանն էլ շարունակեց. «Վախենալու բան ունի մեր ոստիկանությունը, որը ապօրինի կերպով իրականացրեց հունիսի 23-ի դեպքերը»:

Արթուր Քոչարյանն էլ պարզաբանեց, որ Բաղրամյան պողոտան թողել են, որովհետեւ պատասխանատու են նաեւ այն փոքրամասնության ցանկության համար, որոնք նախընտրեցին Ազատության հրապարակում պայքարել. «Մեր թիմը զբաղվում է այլ աշխատանքներով, Բաղրամյան պողոտայում անընդհատ լինում ենք: Վաղինակ Շուշանյանին չհասկացան տեքստից դուրս սկսեց բացատրել, մարզերում էլ ենք հանդիպումներ ունենալու»:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով, պայքարը հաջորդական քայլեր էր պահանջում. «անընդհատ լինել տարածքում բարդացնում էր շարժումը տեսնելը: Այլ հարթակում պետք է սկսենք պայքարը, միայն փողոց փակելով՝ հաղթանակի չենք հասնի»:

Անդրադառնալով իրենց ուղղված մեղադրանքներին, թե պառակտեցին շարժումը, ասաց. «Սա պառակտում չէ, դա ժողովրդի գնահատականն է, եթե մեր պայքարը թանկացման դեմ է, այստեղ պառակտում ասվածը կոպիտ գնահատական է»: Նա նաեւ ասաց՝ բոյկոտելու են աուդիտը, եթե տեսնեն՝ որ այն արդյունք չի տալու ու չի բացահայտելու չարաշահումները. «Հիմա քննարկում ենք հասկանանք՝ արդյոք մեզ ընդգրկելու են, որ ցույց տան, որ հասարակության շերտեր են ներգրավել, կամ միայն լեգիտիմություն են ուզում ապահովել»: Նա ասաց, որ Բաղրամյան պողոտայից դուրս գալը հենց այդ հարցերը քննարկելու նպատակով է արվել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930