Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է ճիշտ Ազատության հրապարակ գնացողներին մյուս բևեռից «դավաճան» որակելը, Վիգեն Հակոբյանը կտրականապես դեմ արտահայտվեց նման որակումներին, շեշտելով, որ երիտասարդ ցուցարարները բավականին ազնիվ էին իրենց պայքարում։ «Նրանք իրենց պայքարի ընթացքում այլ լոզունգներ չէին հնչեցնում։ Կոնկրետ սակագնի խնդիրն էին բարձրացնում, որի շուրջ իրենց մարտավարությունն էին կառուցում:
Բայց հիմա նրանք կարծում են, որ ինչ-որ հանգրվանի են հասել, որից հետո անիմաստ է Բաղրամյան փողոցը փակելու տակտիկան։ Բավականին ազնվորեն էլ ասում են, որ իրենց առջև դրված խնղիրը լուծել են և հիմա պիտի տեղափոխվեն Ազատության հրապարակ,- ասաց վերլուծաբանը, հավելելով, որ եթե ցանկանում ենք խնդրի առնչությամբ սոցիալական պայքարը շարունակել, պետք է հետևել հրապարակի երիտասարդներին։- Եթե ինչ-որ մեկն ուզում է քաղաքական պայքար ծավալել, ղրա համար կան և՛ Բաղրամյանի, և՛ Մաշտոցի, և՛ շատ այլ փողոցներ։ Խնդիրն այն է՝ կարողանալո՞ւ են այլ լոզունգներով պայքարին նման մասսայականություն հաղորդել»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում