Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես են հանդուրժել ՕԵԿ-ականների մուտքը Բաղրամյան պողոտա. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 30,2015 12:50

Բաղրամյան պողոտայում սկսված նստացույցի ընթացքում, հատկապես հունիսի 23-ի առավոտյան բռնություններից հետո, հանկարծ այնտեղ հայտնվեցին ուժեր, անձինք, որոնք բացարձակապես մերժված են եղել հասարակության կողմից, որոնք իրենց գործունեության ընթացքում այնքան են հասցրել վարկաբեկվել՝ իշխանությունների հետ իրենց կուլիսային գործարքներով, իշխանություններին սպասարկելով տարիներ շարունակ, լինելով ընտրակեղծիքների բաղկացուցիչ մասը, լինելով ամբողջովին վերահսկելի եւ զուրկ որեւէ սկզբունքներից՝ բացի շահի սկզբունքից։

Եվ հիմա այդ ուժերը նստացույցում մի երկու հատ սելֆի անելով, արդեն որոշել են, որ ոչ միայն կարող են ընդդիմադիր համարվել, այլեւ նույնիսկ երկու օր նստացույցի տեղը երեւալը համարել իրենց քաղաքական խիզախության, իրենց պայծառ կերպարի վառ ապացույց։

Մասնավորապես, ՕԵԿ-ը։ Մենք արդեն նշեցինք, որ նստացույցի համակարգողների միջեւ հակասություններ են առաջացել եւ նույնիսկ իրար վիրավորում են՝ անվանելով Արթուր Բաղդասարյան։ Այսինքն, համարում են, որ այդ անունը հայհոյանք է։ Ու այդքանից հետո անհասկանալի է, թե ինչպես են հանդուրժել ՕԵԿ-ականների մուտքը Բաղրամյան պողոտա:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930