Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սաքունցը՝ Պերմյակովին հանձնելու մասին. «Դա շատ անբարոյական առեւտուր է»

Հունիս 30,2015 12:39

«Առաջին անգամ ՀՀ հասարակությունը, այն ժամանակ, երբ ՀՀ-ն դե յուրե հանդիսանում է ԵՏՄ անդամ, ցույցի արդյունքում ռուսական պատվիրակությունը շտապ ժամանում է Երեւան, ոչ թե ՀՀ-ն է խնդրում, որ հանդիպեն: Սա շատ կարեւոր է: Հենց հասարակության շնորհիվ, ՀՀ-ն, որի նկատմամբ միջազգային արենայում ընդհանրապես որեւէ ուշադրություն չկար, հիմա ամբողջ լրատվական հոսքն ուղղված է Բաղրամյան 26-ի վրա»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ խոսելով «Ոչ թալանին» շարժման մասին:

Ինչ վերաբերում է Վալերի Պերմյակովին եւ վարորդ Հրաչյա Հարությունյանին ՀՀ իրավական մարմիններին հանձնելուն՝ Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ քաղաքացիական այս շարժումը ստիպեց, որ գերտերությունը հաշվի նստի Հայաստանի փոքր հանրապետության հետ: Նա ասաց, որ դա գնահատում է, որպես առեւտուր սակագնի այս աղմուկը չեզոքացնելու համար. «Բայց դա շատ անբարոյական առեւտուր է: Այսինքն, դուրս է գալիս, որ նրանք պատանդնե՞ր են: Պատանդի տեսակետից եւ դիրքից խոսել հայ հասարակության հետ չընդունվեց»:

Ինչ վերաբերում է աուդիտին, նա ասաց, որ հաշվապահական աուդիտը ոչ մի բան էլ չի բացահայտելու:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ քաղաքականության մեջ Պերմյակովին կամ Հրաչյա Հարությունյանին հանձնելու այդ հարցերը որոշվում են բանակցությունների արդյունքում. «Ցավոք, քաղաքականությունն այդպիսինն է: Էական եմ համարում ամեն դեպքում, որ ՀՀ հասարակությունը ցույց տվեց իր ուժը: Պետք է այդ բարդույթից մեր հասարակությունն ազատվի, որ մենք փոքր ենք ինչ կարող ենք անել: Ես համոզված եմ, որ փոքր ազգ կամ պետություն չկա, կա իրեն փոքր համարող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930