Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քո գտած «ելքը» քեզ դուր եկա՞վ. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 30,2015 12:36

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե կառավարությունն ամբողջությամբ իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի թանկացման բեռը, եւ այդ գումարները կգտնի «անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսված միջոցներից»։

«ՉԻ» – Հասկանալու համար, թե ինչ գումարի մասին է խոսքը՝ հիշեցնենք, որ բառացիորեն երկու օր առաջ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը Ռուսաստանից մոտ 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ է ստանալու բանակի սպառազինությունը ժամանակակից զենքով համալրելու համար։ Մեծ է հավանականությունը, որ հոսանքի թանկացման բեռը հենց այդ գումարով է թեթեւացվելու։

Հիմա տեսեք, թե ինչ է ստացվում։ Ճիշտ է, այդ 200 միլիոնը արտոնյալ վարկ է, բայց, այնուամենայնիվ, վարկ է, այսինքն՝ նաեւ «տոկոս ենք վճարելու»։ Ահա եւ ստացվում է, որ ռուսական ընկերությունը Հայաստանի էներգետիկան կործանման եզրին է հասցրել եւ այդ ընթացքում թալանել երկիրը, ու մենք հիմա Ռուսաստանից տոկոսով փող ենք վերցնում, որպեսզի բավարարենք այդ ընկերության ախորժակը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930