Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Տնտեսական օրակարգ» ֆորումում վարչապետից հետո երկրորդ-երրորդ պաշտոնյան է, որն իր ելույթի ժամանակ օգտագործում է «մենք նվնվում ենք» արտահայտությունը: Իր ելույթում նույն արտահայտությունն արեց նաեւ վարչապետը:
Պարոն Ղազարյանը մասնավորապես դժգոհ էր այն բանից, որ մինչ հայաստանյան գործարարները «նվնվում են», թե Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, կոլապսը բացասաբար է ազդում իրենց բիզնեսի վրա, Լարսի սահմանակետում 10 բեռնատար մեքենայից 8-ը թուրքական են, մեկն էլ «խեղճուկրակ» վրացական, ինչո՞ւմն է այս առեղծվածը՝ հարցնում է պարոն Ղազարյանը: Նրա խոսքերով՝ գործարարության համար կարեւորը հավատն է ներկայի եւ ապագայի հանդեպ:
Արսեն Ղազարյանը նաեւ ասաց, որ մի շարք կառույցներ այսօր ազդում են հասարակական կարծիքի վրա, քանի որ շատ են փնովում եւ քննադատում. «Այդ պատճառով մեր ձեռքերը կապված են»:
Արսեն Ղազարյանը մաղթեց, որ ապագա տարին դառնա ոչ թե սպասումների, զգուշավորության, այլ հաղթանակների տարի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ