Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում անցկացվող «Արևելքի մշակույթ» ծրագիրն այս տարի նվիրված է Հայաստանին

Հունիս 30,2015 12:30

Հունիսի 25-28-ը Լեհաստանի Ժեշով քաղաքում ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից կազմակերպված «Արևելքի մշակույթ» միջոցառումը նվիրված էր Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ծրագրի շրջանակներում բոլոր միջոցառումներն իրականացվեցին Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո:

Հունվարի 25-ին Ժեշովի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ «Armenian Triptych» համերգը, որի ընթացքում հայ և լեհ երաժիշտների կողմից հնչեցվեց հայկական ազգային երաժշտությունը՝ ժամանակակից ջազային մշակումներով:

Հունիսի 26-ին Ժեշովի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Արևելքի մշակույթ» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մալգորժատա Օմիլանովսկան, Լեհաստանում Ժեշովի քաղաքապետ Թադեուշ Ֆերենցը, Ժեշովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսը, բազմաթիվ պաշտոնատարներ, քաղաքի հյուրեր: Արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Նույնը օրը Ժեշովի մարզադաշտում տեղի ունեցավ միջոցառման գլխավոր համերգը՝ Հայաստանից հատուկ այդ նպատակով հրավիրված «Բամբիռ» ռոք համույթի մասնակցությամբ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930