Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար-համակարգող Յանա Ամելինան այսօր կազմակերպված «Մեծ Կովկասի աշխարհաքաղաքականությունը. Հայկական հարթություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ անդրադառնալով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բաղրամյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների`ռուսական լրատվամիջոցների լուսաբանմանն, ասաց, որ ՌԴ-ում իրապես Բաղրամյան պողոտայի իրադարձությունները, որոշակի շրջանակներում դիտարկվեց իբրեւ Ռուսական ազգային հետաքրքրությունների դավաճանում, իբր հայերն իրենք էլ չգիտեն թե ի՞նչ են ուզում, հայկական անհասկանալի քաղաքականությունը`բազմավեկտորությունը, գալիս են փաստելու, որ ՌԴ-ն Կովկասում իր քաղաքականությունը պետք է վերանայի`առավել սերտ հարաբերությւոններ ձեւավորելով Ադրբեջանի հետ:
«Այս կարծիքներին պետք է լուրջ վերաբերվել, քանզի դրանք հնչում են ոչ թե սոցիալական ցանցերում, այլ մարդկանց շրջանում, ովքեր ազդեցություն ունեն ՌԴ-ի կողմից մշակվող եւ վարվող քաղաքականության վրա»,- ասաց Յանա Ամելինան:
Քաղաքագետ Անդրեյ Արեշեւն էլ իր խոսքում նկատեց, որ նման ընդվզումն անխուսափելի էր`ելնելով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակից, ռուսական ընկերությունների կողմից հաճախ ոչ համարժեք քայլերից, որոնք հաճախ ընկալվում են իբրեւ ՌԴ-ի կողմից իրականացվող քայլեր:
Նա զվարճալի է համարում այն, որ Բաղրամյան պողոտայում իրադարձությունների զարգացումների շրջանում, սոցիալական ցանցերում տարբեր ուկրաինական շրջանակներ աջակցություն էին հայտնում այս ընդվզմանը:
Կարդացեք նաև
Բանախոսը ռուսական լրատվամիջոցների կողմից ցույցերի լուսաբանումը միանշանակ ուղղորդված չի համարում, բայց բնական է համարում, որ ուկրաինական զարգացումների հետ զուգահեռներ էին տարվում, քանզի «բոլորս էլ լավ գիտենք, որ բողոքի ակցիան վերցնելու եւ ուղղորդելու փորձեր եղան. փառք Աստծո, որ դրանք անհաջողության մատնվեցին»:
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սերտացման մասին խոսակցություններ կան, կլինեն, բայց ես չեմ կարծում, թե դրանք լուրջ հետեւանքների կբերեն: Ամեն դեպքում, «այդ ուղղությամբ նայելու» ձգտումը ՌԴ-ում կա»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ