Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը 6 հոգու առեւանգել է Օպերայից». Ավետիք Իշխանյան

Հունիս 30,2015 12:23

Այսօր իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Մեդիա կենտրոնում» հայտարարեց, որ նախօրեին Օպերայից առեւանգել են 6 ցուցարարի:

Նրա խոսքերով՝«Երեկ չէ առաջին օրը ոստիկանությունը 6 հոգու առեւանգել է օպերայից, եւ որեւէ լուր նրանց մասին չկար: Մեկի անունն եմ նրանցից հիշում՝ Վարդան Մատինյան: Նրա ծանոթներն ասացին գիշերվա ժամը 3-ի կողմերը, որ այսպիսի դեպք կա: Հարցում եմ անում ոստիկանությանը, ասում են՝ այդպիսի մարդ չկա: Ասեցի՝ գիտեք, լրագրողները հավաքված են, աղմուկ եմ բարձրացնում,ասաց՝ ես կստուգեմ, կասեմ: Նորից զանգ տվեցի՝ ասաց՝ ոչ, այդպիսի բան չկա: Նույնը պատասխանել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Հետո նոր առավոտյան ժամը 6-7-ի կողմերը պարզվում է, որ նա ոստիկանությունում է եղել այդքան ժամանակ՝ հեռախոսն անջատված: Իր հետ 5 հոգի էլ: Նրանք ազատությունից ապօրինի զրկված են եղել, որովհետեւ այդ ձեւով 6-7 ժամ չես կարող պահել: Որեւէ բան չի առաջադրվել, եւ ազատությունից զրկված ժամանակ զրկված է եղել հայտնելու իր տեղը, որը միջազգային նորմերի հստակ խախտում է: Ոստիկանությունն իր ապօրինությունները շարունակում է»:

Ինչ վերաբերում է ուժ կիրառելուն՝ Ավետիք Իշխանյան ասաց, որ նախորդ տարիներին հասարակության բեւեռացում կար, միջազգային կազմակերպությունների միջազգային արձագանքը ընտրությունների մասին, իսկ այս դեպքում ամբողջ հասարակությունն էր կանգնած. «Եթե բիրտ ուժ կիրառեին, ինչպես 2008-ին, իշխանությունը կերերար եւ մինչեւ վերջ կընկներ: Սա կլիներ միջազգային այնպիսի վարկաբեկում եւ մեկուսացում Հայաստանի, որ դրա տակից դուրս չէին գա: Ես հուսով եմ, որ ունեն այնպիսի ողջախոհություն, որ կփորձեն համոզելով, տարբեր ձեւերով ցրել»:

Ավետիք Իշխանյանը կոչ արեց այս գեղեցիկ շարժումը չթուլացնել եւ չվարկաբեկել՝ ասելով, որ ինչ-որ խումբ մարդիկ գնացին Ազատության հրապարակ. «Նույնիսկ եթե շարժումը կիսատ մնա, շատ հավանական է, որ սա շարունակություն ունենա, որովհետեւ մարդկանց մեջ ոգեւորություն է առաջացել, որ իրենք կարող են: Սերժ Սարգսյանի որոշումը խաբկանք էր: Քաղաքացիները ազդեցին իշխանության վրա, կարեւորը սա էր: Մի շարժում էր, որը ստիպեց իշխանությանը գոնե մի փոքր ընկրկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930