ԵԱՏՀ նախարար Արա Նռանյանը արձագանքելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի «Տնտեսական օրակարգ» համաժողովի բացման խոսքում հնչեցրած այն մտքին, թե այսօր Հայաստանի քաղաքացիների շրջանում կա հոռետեսություն, իր ելույթի վերջում կոչ արեց լինել լավատես եւ հավատալ: Նրա խոսքերով՝ հոռետեսության չափերն այնքան են մեծացել, որ նույնիսկ խանգարում են աշխատելուն:
Պարոն Նռանյանը իր ելույթում նշել էր, թե ինչ առավելություններ է տալիս Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը: Նրա խոսքերով՝ մեր երկրի կողմից տրված փաստաթուղթը ճանաչվում է ԵՏՄ անդամ մեկ այլ երկրում, գործարարները հնարավորություն ունեն հայկական փաստաթղթով մուտք գործել Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ, ինչի հնարավորությունը ոչ ԵՏՄ անդամ երկրներից որեւէ մեկը չի տվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ