Լրահոս
Օրվա լրահոսը

#Electric Yerevan-ը Հայաստանում ձեւավորեց սոցցանցերի նոր մշակույթ. «168 ժամ»

Հունիս 30,2015 12:16

Այս տարվա մեջ արդեն չորս անգամ Հայաստանը հայտնվել է սոցցանցերի միջազգային հատվածի և արտասահմանյան մեդիայի գլխավոր թեմաների մեջ (Գյումրիի դեպք, Քարդաշյանների այց, Հռոմի պապի պատարագ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այլ միջոցառումներ):

#Electric Yerevan շարժումով Հայաստանը կրկին միջազգային հատվածի ամենակտիվներից էր։ Սակայն, թվային մեդիայի անկախ փորձագետ Տարոն Պապիկյանի կարծիքով, այս շարժումը, կրկնելով նախորդների անցած ճանապարհը, թվային աշխարհում ունի առանձնահատուկ դիմագիծ։ «168 ժամի» հետ հարցազրույցում նա ներկայացրեց վերջին օրերի իր դիտարկումները:

– Այս օրերին «Ո՛չ թալանին» շարժման շրջանակներում հասարակության տարբեր շերտեր համախմբված են ոչ միայն փողոցում, այլև՝ սոցցանցերում։ Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը՝ այդ համախմբման առումով, և կարո՞ղ ենք ասել, որ այս համախմբումը նախ տեղի ունեցավ վիրտուալ աշխարհում, այնուհետև՝ տեղափոխվեց դուրս։

– Նախ սոցցանցերն առանձնացնենք թվային մեդիայից,քանի որ սոցցանցերը թեև թվային մեդիայի մաս են կազմում, բայց չեն կարող համարվել ընտանիքի գլխավոր անդամ։ Արդեն ժամանակն է, որ դադարենք սոցցանցերն ընդունել իբրև տեխնիկական-ծրագրային հատված, նրանք ավելին են, քան՝ ծրագրային ֆայլերը։ Մարդկանց մեծ մասն ինտեգրված է տարբեր սոցկայքերի, որոնցում նրանք շփվում են մարդկանց տարբեր խմբերի հետ, ինչպես կշփվեին, ասենք, որևէ սրճարանում նստած կամ այգում քայլելիս։ Նրանք քննարկում են հարցեր, իրավիճակներ, հասկանում իրար կամ արտահայտում իրարամերժ կարծիքներ։ Այստեղ ծավալվում է հասարակական այն նույն շփումը, որը տեղի է ունենում «օֆլայն» տիրույթում։

Իհարկե, կան նաև մեծ տարբերություններ։ Այստեղ օգտատիրոջ մեկ գրառումը, խոսքը միանգամից «լսում» են հարյուր-հազարավոր մարդիկ։ Արդյունքում, տեղի են ունենում քննարկումներ, ձեռք են բերվում համակիրներ, կատարվում է Ձեր ասած համախմբումը, և որոշ դեպքերում քննարկումները կամ որոշումները տեղափոխվում են փողոց։

Մյուս կողմից՝ այդ քննարկումները կատարվում են ամբողջ աշխարհի աչքի առաջ, այն փաստացի վերածվում է ինֆորմացիայի և ձևավորում է հասարակական կարծիք։ Ստացվում է, որ մեր տետ-ա-տետ զրույցներն արդեն փոխվել են, մենք միանգամից շփվում ենք աշխարհի հետ, և մեր կարծիքները միանում են գլոբալ ինֆորմացիոն հոսքին։

Սոցցանցերում բարձրախոսը ցանկացածի ձեռքում է, ուղղակի պետք է այն օգտագործել ճիշտ, մշակել և խնամել։ Ճիշտ ընտրված տեխնոլոգիաները միշտ ունենում են արդյունքներ: Այսօր սոցցանցերը մեր օրերի շփման ամենամեծ հարթակներն են, և, իհարկե, նրանք մեծ դեր ունեն շարժումների առաջմղման, տարածման, հասարակական կարծիքի ձևավորման գործում։

Անուշ ԹՐՎԱՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930