Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյան. Դիմել ենք, որպեսզի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը սնանկ ճանաչվի. «Ժողովուրդ»

Հունիս 30,2015 11:43

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկ է ճանաչվել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ ՊԷԿ-ի շնորհիվ։ Ըստ պատգամավորի՝ նրանք են նպաստել այդ գործընթացին։

– Տեսակետ կա, որ Դուք վերջին ժամանակահատվածում ընդդիմադիր կեցվածք եք ընդունել, քանի որ իշխանությունները Ձեզ պատկանող ընկերությունները խոշոր տուգանքների են ենթարկում։ Արդյո՞ք դա կապ ունի Ձեր՝ Բաղրամյան պողոտա այցելելու հետ։

– Ես ընդդիմադիր կեցվածք երբեք չեմ ընդունել ու իշխանություններն իմ հետեւից ընկած չեն։ Ուղղակի հասարակ ստուգումներ են, որոնց արդյունքում տուգանքներ են նշանակվել, մենք էլ կարող ենք սխալվել, հարկայինն էլ, ինչ է եղել, այդ ամենն էլ կպարզաբանվի։ Այնպես որ դա որեւէ կապ չունի, ես միշտ էլ արդարության կողմնակից եմ եղել ու միշտ էլ անկեղծ եմ վերաբերվել այդ հարցերին, ես խնդիր կամ պրոբլեմ չունեմ, որ ընդդիմություն լինեմ։ Երկրորդն էլ՝ եթե կուսակցության մեջ կա չարն ու բարին, լավն ու վատը, այդ ամեն ինչը կարելի է պարզաբանել, որը ոչ մի բանի չի խանգարելու։

– Դուք այս ժամանակահատվածում պարտքեր եք կուտակել, ըստ մեր տեղեկությունների՝ 180 հազար դրամ եք պարտք նաեւ «Պրեսս Ատտաշե» կազմակերպությանը։ Ի՞նչ պարտքեր եք կուտակել ու ինչո՞ւ դրանք չեք վճարում։

– «Հրազդան» ստադիոնը ինքը հարկային տեսչության ստուգումների արդյունքում հայտնվեց ֆինանսական փակուղու մեջ։ Առավել եւս Ծառուկյան Գագիկի հայտարարությունը, թե ես ձեզ ձրի տեղ կտամ, մարդկանց խաբեց, տարավ իրա մոտ, մենք ընկանք մեծ ճգնաժամի մեջ, ու մեր հաշիվների վրա կալանք դրվեց, որովհետեւ մենք չկարողացանք մեր ֆինանսական պարտավորությունները կատարել։ Բնականաբար, մենք 5-6 ամիս է՝ աշխատավարձ չենք կարողանում տալ, եւ մեր աշխատակիցները բողոքել են դատարան, մենք ընկել ենք ցայտնոտի մեջ… ոչ թե վտանգավոր, այլ նորմալ իրավիճակի մեջ էինք… մենք էլ դիմել ենք, որպեսզի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը սնանկ ճանաչվի։

Մենք սնանկ ենք ճանաչվել ինչի համար, որովհետեւ երբ հաշիվների վրա կալանք դրվեց, մենք շատ պարտատերեր ունենք, որոնք վճարները չեն տվել։ Սնանկ ճանաչվելու որոշումը եղել է, բայց մենք առողջացման ծրագիր ենք ներկայացնելու, որպեսզի կարողանանք մեր հաշիվները կալանքից դուրս հանել եւ մեր պարտավորությունները կատարել։

Ստադիոնը սնանկ է ճանաչվել, որովհետեւ տոնավաճառն էր այդ մեծ կառույցը սպասարկում, տոնավաճառն էլ՝ կեսը Ծառուկյան Գագոն տարավ, մյուս կեսն էլ հարկայինը տարավ, «Հրազդան» ստադիոնին սնանկացրեցին։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930