Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Որեւէ մեկը չի պատրաստվում իր գրպանից աուդիտ անել». «Հայկական ժամանակ»

Հունիս 30,2015 11:38

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ասում էր, թե պետք է սպասել եւ տեսնել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։

– Սերժ Սարգսյանը խոսեց միջազգային աուդիտի մասին, իսկ սակագինը բարձրացնելու ՀԾԿՀ որոշման կասեցման մասին ոչ մի բառ չասաց, նաեւ ցուցարարները համաձայն չեն, որ դրա համար բյուջեից, այսինքն՝ իրենց գրպանից վճարվի։

– Ի վերջո, պետք է այդ հարցը պարզվի, եւ որեւէ մեկը չի պատրաստվում իր գրպանից աուդիտ անել։ Դա բնական է, պիտի լինի այն կառույցի հաշվին, որը աուդիտը հրավիրում է։ Հիմա դա եթե պետությունն է, ուրեմն՝ պետական բյուջեի հաշվին է, բայց կարգն այդպես է, որ ով պատվիրում է, նա էլ պիտի վճարի։ Իսկ որպեսզի բոլոր կասկածները փարատվեն, բնական է՝ պիտի միջազգային աուդիտ արվի։

– Յոթ դրամը, որ կառավարությունը վերցնում է իր վրա, ստացվում է, որ էլի քաղաքացիների գրպանից է վճարվելու, որեւէ տարբերություն տվյալ պարագայում չկա, քանի որ բյուջեն հարկատուներիս հաշվին է ձեւավորվում։

– Տարբերություն շատ կա, որովհետև տարեկան բյուջեն պլանավորած է եւ բնական է՝ ծախսերի հետ պլանավորված են նաեւ եկամուտները, հիմա ուղղակի պետությունը իր ծախսային մասը փոփոխության է ենթարկելու եւ այն եկամուտները, որ տարվա սկզբից նախատեսված էին, իհարկե, դա բոլոր հարկատուների եկամուտներն են, այդ եկամուտների ծախսի ուղղությունն է փոխելու։ Մի քիչ փորձում եք շատ ուղղությունները շեղել։ Հիմա ուղղակի ծախսերի ուղղություն է փոխվում առանց սոցիալական ծախսերին ձեռք տալու։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930