Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մկրտչյան. Որտե՞ղ է իշխանության հովանավորությունը երեւացել. «Ժողովուրդ»

Հունիս 30,2015 11:34

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցության անդամները Բաղրամյան պողոտայում են լինելու, սակայն ինքն այլեւս որեւէ առնչություն չի ունենալու «Ոչ թալանին» նախաձեռնության հետ։

– Խոսակցություններ են շրջանառվում, թե «Ոչ թալանին» նախաձեռնությունը իշխանությունների կողմից «հովանավորություն» ունի, ինչի համար էլ մինչեւ այժմ նրանք հանդուրժում են այն իրավիճակը, որն առկա է։ Որքանո՞վ է իրականությանը մոտ նման տեղեկությունը։

– Որտե՞ղ է այդ հովանավորությունը երեւացել, դրանք ծիծաղելի տեղեկություններ են։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ եղել են մշտապես անկեղծ ու որեւէ միտում չեն ունեցել։ Դրանք ուղղակի հերյուրանքներ են, որոնց տարածումը նպաստում է մեր գլխավոր հակառակորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագրերի իրականացմանը, որովհետեւ այս շարժման ոչնչացումը միայն արդյունավետ է Սերժ Սարգսյանի ու իր ղեկավարած վարչակազմի համար։ Այն ուժերը, որոնք որ կցանկանան, որպեսզի այս շարժումը ինչ-որ ձեւով տապալվի, ուղղակիորեն կնպաստեն Սերժ Սարգսյանի քաղաքականության առաջընթացին։ Տապալվել ասելով ես նաեւ նկատի ունեմ Ազատության հրապարակում կամ Բաղրամյան պողոտայում գտնվող քաղաքացիների միջեւ մեկը մյուսի հանդեպ վիրավորանքներով թշնամանք առաջացնելը։

– Արդեն հայտնի է, որ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված աուդիտը տեւելու է 3-6 ամիս, արդյո՞ք Դուք այդ ամիսների ընթացքում շարունակելու եք փողոցային պայքարը եւ նստացույցերը։

– Իհարկե, աուդիտը անլուրջ պատճառաբանություն էր ժողովրդին ցրելու համար։ Սերժ Սարգսյանը կատարեց իր հերթական մտածված քայլը, մեզ փորձեց մոլորության մեջ գցել։ Իհարկե, նման աուդիտներ ամեն տարի ՀԷՑ-ում տեղի են ունենում, կարող եք ՀԷՑ-ի արխիվից ծանոթանալ, որ նման աուդիտները նոր չեն, ու բոլորն էլ դրա մասին շատ լավ քաջատեղյակ են։ Ակնհայտ է, որ ցանկացած աուդիտ իշխանությունների կողմից հնարավոր է վերահսկել, եւ կարող են համապատասխանաբար թվերը փոխել։

Իսկ իմ անձնական կարծիքով՝ մեր խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած խումբը լքեն ՀՀ իշխանությունը։ Աուդիտն ընդամենը մի փոքրիկ հաջողություն էր, որը ճնշման ներքո եղավ, ընդամենը այսքանը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930