Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայում նախընտրեցին «փորձված թանը»

Հունիս 30,2015 13:50

Ազգային օպերային թատրոնը 7 տարի է «ապրում» է առանց գեղարվեստական ղեկավարի: 7-ամյա փնտրտուքն ու դեգերումները կրկին բերեցին ճանաչված տենոր եւ ռեժիսոր, Օպերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար (1999-2008թթ.) Գեղամ Գրիգորյանի մոտ:

Երեկ օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը ներկայացրեց նոր գեղարվեստական ղեկավարին՝ Գեղամ Գրիգորյանին: Կոլեկտիվը գեղարվեստական ղեկավարին ընդունեց ծափողջույններով: Հավելենք, որ Գեղամ Գրիգորյանն այս թատրոնում է 1976 թվականից՝ սկզբում որպես մեներգիչ, ապա վոկալի դասուսույց, վոկալի գծով խորհրդական ու վերջապես 9 տարի շարունակ՝ գեղարվեստական ղեկավար: Ընդ որում Գեղամ Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ Ազգային օպերային թատրոնում եղել է 21 բալետային եւ օպերային ներկայացում, այդ թվում գրիգորյանական:

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ պարոն Գրիգորյանն ասաց, որ վերականգնելու է ստաժորի ինստիտուտը, սերտացնելու է կապը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի հետ: Նա նաեւ փաստեց, որ իր 7-ամյա բացակայության ժամանակ Ազգային օպերային թատրոնը այդպես էլ աստղ «չծնեց»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սվետլանա Մարգարյան says:

    Գեղամ Գրիգորյանին օպերային թատրոնի տնօրեն նշանակելը նույնն է, թե նավապետ նշանակել մեկին միայն նրա համար, որ նա լավ է լողում (Տիգրան Լևոնյան)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930