Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետը «Տնտեսական օրակարգում» խոսեց նաեւ ՀԷՑ-ից

Հունիս 30,2015 11:15

Այսօր «Տնտեսական օրակարգ» ֆորումի ժամանակ, որը տեղի է ունենում կառավարության ընդունելությունների տանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ այս օրերին ՀԷՑ-ի շուրջ առաջացած խնդիրներին: Վարչապետն ասաց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը մեծ պարտքեր է կուտակել:

Հիշեցնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը էլեկտրաէներգիան թանկացնելու մասին, ըստ որի՝ օգոստոսի 1-ից սպառողները էլեկտրաէներգիայի համար կվճարեն ավելի թանկ, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել, վարչապետն ասաց, որ այս հարցը կարեւոր խնդիրներից է:

«Մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու համար եւ դրա համար անհրաժեշտ է հանրության աջակցությունը: Մենք քայլեր ենք իրականացնում միջազգային փորձագետների մասնակցությամբ հասարակությունում առկա անջրպետը վերացնելու համար»,- ասաց վարչապետը:

Նա նաեւ ասաց, որ իրենց գործընկերների՝ Համաշխարհային բանկի եւ Միջազգային զարգացման գործակալության հետ  էլեկտրաէներգետիկայի ոլորտի 2016-2036թթ. ռազմավարության ծրագիր են մշակել, որը շուտով կդրվի մասնագիտական եւ հանրային քննարկման. «Վստահ եմ, որ այն հնարավորություն կտա բարձրացնելու վստահությունը կայուն եւ վստահելի էներգետիկ համակարգ ունենալու մեր հնարավորությունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930