Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձոր քաղաքի իր բնակարանից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Վահրամ Մ.-ն, որը հունիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Վահրամ Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:
ՀՀ ոստիկանություն