Լրահոս
Օրվա լրահոսը

Կա նաեւ տեսակետ -հնարավորություն, որ շարժումը կմարի. «Հայկական ժամանակ»

Հունիս 30,2015 10:53

Կիրակի օրվա լարված երեկոյից հետո ավելի ահագնացավ հարցը. ի՞նչ է լինելու հետո։ Ակնհայտ է մի բան, որ եթե բողոքի ակցիան նույն թափով շարունակվի եւս մի քանի օր, իշխանությունները ստիպված են լինելու տեղի տալ եւ չեղյալ հայտարարել էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը։

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի հրապարակած որոշումը աուդիտի եւ սակագնի բարձրացված մասը պետական բյուջեի վրա դնելու մասին, ցուցարարներին չի բավարարել, որովհետեւ այդ որոշման մեջ չկա «կախարդական նախադասությունը» այն մասին, որ էլ. հոսանքի սակագինը բարձրացնելու մասին որոշումը չեղյալ կհայտարարվի։ Ակնհայտ է նաեւ, որ ցանկացած լուծում, որ չի ներառելու չեղարկման մասին որոշում, չի բավարարելու ցուցարարներին։

Մյուս կողմից ակնհայտ է, որ կիրակի երեկոյի իրադարձությունները կասկածներ են առաջացրել իշխանության ներկայացուցիչների շրջանում։ Իսկ արդյո՞ք հոսանքի սակագինը բարձրացնելու որոշումից հետո ցուցարարները կազատեն Բաղրամյան պողոտան։

Իշխանության ներսում ոմանք մտավախություն ունեն, թե էլէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման չեղարկումը կարող է այնքան ոգեւորել ցուցարարներին, որ նրանք դրանից հետո էլ չազատեն Բաղրամյան պողոտան եւ պահանջներ առաջադրեն, ասենք, արագաչափերի, կարմիր գծերի, Լիսկայի ու նրա որդու վերաբերյալ։ Նման տարբերակը անհավանական համարել չի կարելի։ Բայց մեր թղթակիցների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցույցի մասնակիցների առնվազն ճնշող մեծամասնությունը իրեն բավարարված կզգա չեղարկման պահանջի իրագործումից։ Եվ իշխանությունը, ամեն դեպքում, պետք է գնա այդ քայլին։ Այլընտրանքը ուժային լուծումն է, որի հետեւանքներն անկանխատեսելի են բոլոր առումներով։

Կա նաեւ տեսակետ -հնարավորություն, որ շարժումը կմարի, եւ կարծես թե իշխանության հիմնական խաղադրույքը հենց այս տարբերակի վրա է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930