Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ջահելների փոխարեն որեւէ կուսակցություն լիներ, 10 հոգի չէր հավաքվի».  «Հրապարակ»

Հունիս 30,2015 10:46

Հատված Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի հարցազրույցից;

– Ի՞նչ ելք է լինելու. երիտասարդները կանգնած են, ոստիկանները՝ եւս:

– Ռեժիմն ամեն ինչի ընդունակ է։ Կարող է Բաղրամյան պողոտայում կամ չգիտես որտեղ մարտի երկուս, մարտի չորս լինի։ Իրենք ամեն ինչի ընդունակ են։ Տիրոջը ծառայում են։

– Ռուսական լուսաբանումների մասին ի՞նչ կասեք, եթերից սփռվող ապատեղեկատվության մասին։

– Ապատեղեկատվությունը՝ դեռ ոչինչ, դա նրանց ձեռագիրն է, բայց ամենակարեւորը քաղաքական պահն է։ «Ռոսբալտ» պարբերականում ինչ-որ «էլիտար» քաղաքագետներ ասում են՝ տեսնո՞ւմ եք Երեւանում ինչ կարգախոսներ են. «Մենք ենք տերը մեր երկրի»։ Տեսեք ինչեր են ասում։ Հլը տեսեք դրանց։ Մարդիկ վստահ են, որ Հայաստանն իրենց վասալն է։ Ո՞վ են, որ ասեն՝ մենք ենք տերը մեր երկրի։ ՀՀԿ-ի պես են ասում։

– Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստների մեջ պառակտում գնաց, եւ սոցցանցերում բացասական կարծիքներ էին գրվում երիտասարդների հասցեին։ Շատերը սա ցավով ընդունեցին։ Դուք ի՞նչ կասեիք։

– Ես նայում եմ ՖԲ-ն, սոցիալական ցանցերը։ Սկսել են իրար պիտակավորել։ Շատ եմ խնդրում, հատկապես հասուն մարդկանց՝ չպիտակավորել ջահելներին։ Ջահելներն ինչ կարողացել են, արել են։ Ու արել են ավելին, քան պետք էր։ Նրանք միավորել են ամբողջ Հայաստանը, ինչը չի հաջողվել կուսակցություններին՝ դիմություն-ընդդիմություն, շարժումներին։ Այս մոբիլիզացիան ջահելների շնորհքով եղավ, եւ ժողովրդի վստահությունը դեպի նրանց է։ Եթե ջահելների փոխարեն որեւէ կուսակցություն լիներ, 10 հոգի չէր հավաքվի։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Հերթական անգրագետ միտքը-ախր ոնց կարա ի բնւյթվ քաղաքական-այսնիանք մարդկանց լայն զանգվածներին վերաբերող հարցը մնա ինչոր հասարակական ակտիբութան վրա երկարա ժամանակ-
    նույն քաղաքագիտական տարական նորմերին հակասող պնդումներ
    եթե որևէ շարժում ուզումա հոծաջողության ահսնի ու դա լինի կազմակերպված – անպայման նինչ որ կատույց է ստեղծվում : ինչ անուն ուզում ես դիր-ակտիվիստների համակարգող պորհուրդ, կուսակցություն, թե եսիմ ինչ-մեկ անույն ֆեւնկցիա ա կատարելու: Նենցն որ զզվցրիք նույն ապուշությունը արտահայտելով այ սուտի ակտիվիստներոր մերժում եք քաղաքակաանացումը;Հակառակ դեպքում լինում ա հենց այսպես՝ պառակտում , անկապ պիտակաբորում աու որպես հետևանք ՝լիակատար ձախողում՝ ննջելով երբեմնի օրերի փառքի դափնինների վրա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930