Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած շարժում, պայքար, գործընթաց կառավարման կարիք ունի. «Հրապարակ»

Հունիս 30,2015 10:26

Հունիսի 20-ից մեկնարկած քաղաքացիական պայքարն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ արդեն իսկ որոշ հետեւությունների տեղիք է տալիս։

1. Ցանկացած շարժում, պայքար, գործընթաց կառավարման կարիք ունի։ Առանց առաջնորդի կամ համակարգող խորհրդի ոչ մի պայքար, անգամ ամենասոցիալականն ու ժողովրդականը, չի կարող հասնել հաջողության եւ քաղաքակիրթ ընթացք ունենալ։

4. Ցանկացած փոփոխություն, առաջընթաց ապահովելու եղանակը ոչ թե ֊քաղաքացիական հասարակության պառակտված ու իրար կասկածող խմբերի պայքարն է, այլ քաղաքական կուսակցությունների կողմից ղեկավարվող շարժումներն ու պայքարը։ Եթե քաղաքացիական հասարակության այս սաղմերը ժամանակի ընթացքում չեն վերաճում քաղաքական պայքարի օջախների եւ կուսակցական տեսք չեն ստանում, ապա դրանք ավարտվելու են Մաշտոցի պուրակի, 100 դրամանոց տրանսպորտի, Թռչկանի լոկալ հաղթանակներով։ Եվ յուրօրինակ պուգաչովյան բունտեր են հիշեցնելու, որոնք մեր երկրում, մեծ հաշվով, ոչինչ չեն փոխելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930