Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդակցելով ժողովրդի հետ»

Հունիս 30,2015 10:18

«Մենք հիմա կխորհրդակցենք ժողովրդի հետ: Ինչպես ժողովուրդը որոշի, այդպես էլ կանենք»: Նման արտահայտություն են անում անփորձ եւ նույնիսկ շատ էլ փորձառու հասարակական ու քաղաքական գործիչները, երբ չեն կարողանում որոշել իրենց անելիքը: Իրականում այդ խորհրդակցությունը ոչ մի կոպեկ չարժե, որովհետեւ այդ պահին քո «ձեռքի տակ» կարող է լինել գիտությունների դոկտորների եւ ակադեմիկոսների ընտրանի կամ՝ բոմժերի եւ հարբածների զանգված: Կախված նրանից, թե երբ եւ որ առիթով է այդ «ժողովուրդը» հավաքվել:

Քաղաքական հանրահավաքում խորհրդակցելու կարիք չկա, կարող եք չկասկածել՝ որքան հայհոյախառն լինի ձեր լեզուն եւ արմատական՝ պահանջները, այնքան մեծ խանդավառությամբ են մարդիկ հավանություն տալու ձեր ծրագրերին: Սովորաբար ամեն ինչ տրամաբանորեն հանգում է Բաղրամյան-26-ը գրավելու կոչերն, որոնք հավաքվածների մոտ բուռն հրճվանքի ալիք են բարձրացնում: «Մաշտոցի պուրակ», «Դեմ եմ» եւ «Չեմ վճարելու 150 դրամ» շարժումների հարաբերական, մասնակի հաջողությունը պայմանավորվում էր, իմ կարծիքով, նրանով, որ ակտիվիստները չէին խորհրդակցում «ժողովրդի» հետ ու առաջ էին տանում իրենց սեփական օրակարգը:

Մասնավորապես, «Դեմ եմ»-ը կազմված էր հիմնականում բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող երիտասարդներից, որոնք բարձր «սպիտակ աշխատավարձ» են ստանում, եւ որոնց համար «պարտադիր կուտակայինի» 5 տոկոսի կորուստը շոշափելի կլիներ: Եթե նրանք իրենց շուրջը հավաքեին ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում գտնվող եւ իշխանությունների հասցեին 4-5-հարկանի անեծքներ արտաբերող տատիկ-պապիկների եւ սկսեին նրանց հետ «խորհրդակցել», ապա նրանք (կրկնեմ, մասնակիորեն) հաջողության չէին հասնի: Փոխարենը «Դեմ եմ»-ը, առանց խորհրդակցելու, ընտրեց ճշգրիտ իրավական ճանապարհը՝ Սահմանադրական դատարանը, եւ, օգտագործելով նաեւ պատգամավորների հնարավորությունները, հասավ այդ դատարանի՝ իրենց համար, ընդհանուր առմամբ, ընդունելի որոշման: Դա չի նշանակում, իհարկե, որ թոշակառուների պահանջներն ու տրամադրությունները պետք է արհամարհել՝ պարզապես նրանք հակված են քաղաքական կարգախոսների՝ իշխանափոխություն, հրաժարական եւ այլն, իսկ դրա համար կան քաղաքական ուժերը, որոնք այդ կոչերի հարցում «մասնագիտացած են»:
Երբ ես լսում եմ «ժողովրդի հետ», «ժողովրդի համար», «ժողովրդի կողքին» բառերով համեմված էժանագին պոպուլիստական դեմագոգիա, իմ մեջ մշտապես հարց է առաջանում՝ ինչի՞ հիման վրա են նրանք ամբողջացնում «ժողովուրդ» բառը, ի՞նչ տիպական գծերի հիման վրա են անում իրենց ընդհանրացումները:

Քաղաքացիների (ոչ թե «ժողովրդի») կարծիքը հարցնում են միայն մի դեպքում՝ ընտրությունների ժամանակ: Այս բնագավառում մենք, իհարկե, պարծենալու տեղ չունենք՝ այդ «խորհրդակցության» արդյունքները խեղաթյուրվում են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Դեմ եմի-հաջողությունա դեպքում քաղաքական համատեքստ կար-շատ հստակ:
    ոթե չեք ուզւոմ տեսնել կամ թեարգնահատում եք -իուրիշ հարցա:
    թե չէ շատ դեպքերում հենց ՍԴ ով մենակ չի;հենա էդքան դիմում են ու ինչ?
    Դեմ եմն- էլ դիմեց -ՍԴ- էլ ճանաչեց հակասահմանադրականԼ: ՈՒ? նոր օրենքը նույն բանը գրեց: Ոչ մի փոփոխություն-մենակ էս անգամ քաղաքական-այսինք հետևողական պայքար չկար:ու վերջ-ցանկացածխանդավառություն ավարտվումա մի օր եթե չունի ինսիտուցիոնալ/կուսակցական/, մարկացյին ու ֆինանասկանա ռեսուրսնեեր:
    թե չէ նույն անկապ երգը ակըիվության ու քաղաքականության հակադրման մասին: Ափսոս:Ձեր դիրտարկմանը համաձայն չեմ, որովյետև դրան ք փաստարկված չեն :

  2. Հ.Շ. says:

    Ընտրությունների արդյունքները խեղաթյուրվում են,
    այո, ճիշդ է, այդպէս է:

    Սակայն եթէ այդպէս չլինի,
    երկիրը արդէն անհետացած կ’ըլլար:

    Այսինք, թէկուզ շատ փայլուն չէ վիճակը,
    սակայն այսքանն ել կործանած կը լինէր:

    Այս նորագոյն դէպքերը պարզապէս մի յաւելեալ փաստ են այս – ցաւագին – հաստատումին:

    Այս երեխաները իրենք զիրենք կարծում են Փարիզում, Լոնտոնում կամ Ուաշինկթընում: Պիտի որ գիտնան թէ… ուր են:

    «Երկիրը» պարզապէս պատրաստ չէ, ատակ չի՝ ժողովրդավարութեան այն մակարդակին որու մասին ոմանք երազում են:

    Այս է պարզ իրականութիւնը:
    Շատ անհաճոյ, սակայն բացայայտ կացութիւնը:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930