Ոստիկանները Բաղրամյան պողոտայում աղբամանների տակ հայտնաբերել էր մի քանի մետաղապլաստե ձող, որոնք, ինչպես բացատրեցին ցուցարարները, պաստառների և դրոշների համար էին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի պահանջով՝ հավաքեցին այդ ձողերը, քանի որ դրանք կարող են ծառայել որպես մահակ. «Բա մահակը պոզով, պոչո՞վ է լինում: Հավասարաչափ կտրտված, պատրաստված են»:
Այսօր լուսադեմին «Նիվա» ավտոմեքենայով պողոտա էին եկել երկու կին ու մի տղամարդ: Կանանցից մեկը, որին դիմում էին Լիլո անունով՝ ակնհայտ հարբած էր, ինչ որ անհոդաբաշխ բաներ էր գոռում, ի վերջո ուշաթափվեց: Մյուս կինն ասաց, որ Լիլոն երեխա է կորցրել: Միջադեպը չեզոքացվեց ճանապարհային ոստիկանների եւ Երեւանի փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի ջանքերով:
Կարդացեք նաև
Գիշերը Բաղրամյան պողոտայում էր եղել Վաղինակ Շուշանյանը: Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը դադարեցրել է նստացույցը Ազատության հրապարակում:
Այժմ Բաղրամյան պողոտայում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա զրուցեց ցուցարարների հետ: Ոստիկանապետը վստահեցրեց, թե չեն ցանկանում կոտրել երիտասարդներին՝ «իր տեսակը»: «Դուք շատ լավ գիտեք, որ ոստիկանությունը շատ ուժեղ է: Բայց կոտրի քաղաքացուն, ջահելի՞ն կոտրի»: