Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը քայլ կատարեց դեպի ժողովուրդը». Ազատության հրապարակի ակտիվիստ

Հունիս 30,2015 01:06

Բաղրամյան պողոտայից անընդհատ տարբեր կանայք, աղջիկներ են գնում Ազատության հրապարակ եւ հավաքվածներին, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին համոզում, քարոզում, որ չպառակտվեն, միանան Բաղրամյանին, նույնիսկ «թասիբի են գցում», որ վախկոտություն մի ցուցաբերեք:

Ակտիվիստներից մեկը՝ Արտակ Հարությունյանը, հերթական՝ քարոզչական նպատակով Ազատության հրապարակ եկած մի կնոջ ասաց, որ նույն ոգեւորությամբ Բաղրամյան պողոտա գնա եւ համոզի, քարոզչություն տանի, որ միանան Ազատության հրապարակին:

Կնոջ խոսքերով՝ «Քանի դեռ ուշ չի, կարելի է, չէ՞ հետադարձ քայլ անել»: Ակտիվիստը պատասխանեց որ ամեն ինչ հնարավոր է, ոչ մի բան բացառել պետք չի:  «Ես համաձայն եմ, որ ժողովուրդը կհաղթի, եթե լինի միասնական: Եկեք Բաղրամյան, եթե կորոշեն ընդհանուր գալ Ազատության հրապարակ, 2008-ին էլ մի շաբաթ ստեղ ենք եղել: Ես գտնում եմ, որ տեղը փոխելիս պայքարը չի կարող ուժեղ կամ թույլ լինել, բայց եկեք միասին լինենք: Մեծամասնությունն  այսօր այնտեղ է, մի մասնատվեք, ժողովուրդը մեղք է, կրկին այս վիճակում է: 2008-ին ջլատեցին, ինչքա՞ն կարելի է»:

Մի աղջիկ էլ սկսեց հեգնել, թե «Վախենում էիք ծեծվեի՞ք»:

Ակտիվիստի խոսքերով՝ «Դուք ո՞նց եք պատկերացնում, հանրապետության նախագահը նման մասշտաբի սխալը բացահայտ կընդունե՞ր: Նա մեկ քայլ առաջ կատարեց, ու ես վստահ եմ, որ այդ քայլերը շատանալու են»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, Սերժ Սարգսյանի առաջարկն ընդունելի՞ է Ձեզ համար, նա պատասխանեց, որ ընդունելի կլինի այն դեպքում, երբ ժողովրդի ծոցից հանձնախումբ ընդունվի, որը բաղկացած կլինի էներգետիկ փորձագետից, իրավաբանից, մասնակցի այդ աուդիտին: Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ը ակտիվիստներին նաեւ դա էր առաջարկել:

Ըստ Արտակ Հարությունյանի՝ «Կան քրեական էլեմենտներ, որոնք ոչ մի աուդիտ ի զորու չէ բացահայտել»:

Ակտիվիստը Ազատության հրապարակում հստակ հայտարարեց՝ Սերժ Սարգսյանը քայլ կատարեց դեպի ժողովուրդը, հույս ունենք, դա կունենա շարունակական քայլեր:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentc CHi says:

    «Սերժ Սարգսյանը քայլ կատարեց դեպի ժողովուրդը». Այ էստեղ են ասել. «Իյա՞ իրոք»

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930