Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարների հայտարարությունը

Հունիս 30,2015 00:47

Այս հայտարարությունը ստացել ենք Թեհմինե Ենոքյանի էլեկտրոնային հասցեից:

Սիրելի՛ ժողովուրդ,

Քանի որ երեկ նախաձեռնող խմբի շրջանակներում լիակատար համաձայնություն չեղավ, անհրաժեշտ է վերանայել մեր պայքարի տրամաբանությունը:

Մենք՝ շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում ընթացող պայքարի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մեր պահանջներն ու խաղաղ մարտավարությունը չի փոխվել:

Մենք պահանջում ենք.

  1. Չեղարկել էլեկտրաէներգիայի հակասոցիալական որոշումը
  2. Պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումն ընթացող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ
  3. Վերանայել սակագինը  նվազեցման միտումով

 

Իսկ հիմա ամենակարևորը.

Հայաստանի Հանրապետության ազատ և պահանջատեր քաղաքացինե՛ր, նստացույցի մասնակիցնե՛ր, սիրելի՛ երևանցիներ, մարզերում բնակվող հայրենակիցնե՛ր, մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը: Խնդրում ենք գրել ձեր առաջարկները պայքարի հետագա քայլերի վերաբերյալ և բերել բեմի մոտ: Դա կօգնի մեր պայքարին հաղորդել դեմոկրատական ոգի և կիրառել ուղիղ ժողովրդավարության սկզբունքներ որոշումների կայացման ժամանակ:

Մենք կստեղծենք խումբ, որը կդիտարկի և կհամադրի ձեր առաջարկները հատ առ հատ: Վերջնական որոշումները կկայացնենք բոլորս միասին:

ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ԱՐԻ՛ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930