Անելիքիների մասին նրանք կհայտարարեն հունիսի 30-ի ասուլիսում:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է ցույցը: Հարյուրավոր քաղաքացիներ շարունակում են մնալ այնտեղ, եւ պահանջն իշխանություններից մեկն է՝ չեղարկել էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին որոշումը:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այս պահին դադարեցրել են նստացույցը: Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն էլ հրապարակել է իրենց անելիքները՝ փաստելով, որ իշխանությունները կես քայլ հետ են գնացել: Նախաձեռնության մյուս անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ ասել է, որ իրենք չեն գիշերի Ազատության հրապարակում, իսկ վաղվա ասուլիսում կներկայացնեն իրենց ծրագիրը, եւ չի բացառվում, որ խորհրդի կազմում փոփոխություններ լինեն:
Կարդացեք նաև
Ըստ Ազատություն ռ/կ-ի առցանց հեռարձակման