Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում պայքարը շարունակում են անանուննե՞րը

Հունիս 30,2015 00:33

Երեկ երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը հայտարարեց, որ իրենք պայքարը տեղափոխում են «Ազատության» հրապարակ եւ բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեց ազատել Բաղրամյան պողոտան:

Ժողովրդի մի մասը հետեւեց նախաձեռնության առաջարկին, իսկ մյուս հատվածը մնաց տեղում ու արդեն երկրորդ օրն է՝ իր պայքարն է առաջ տանում: Այդ ժամանակ բեմի դեր կատարող աղբամանների վրա բարձրացավ երիտասարդների մեկ այլ խումբ ու ստանձնեց Բաղրամյան պողոտայում շարունակվող պայքարը համակարգողի դերակատարությունը:

Արդեն երկրորդ օրն է՝ լրագրողները անարդյունք ցանկանում են պարզել, թե ովքե՞ր են այդ երիտասարդները, ի՞նչ նոր նախաձեռնող  խումբ է եւ ի՞նչ պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին: Զրուցել ենք նրանցից շատերի հետ ու ստացել միեւնույն պատասխանը՝ Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացիներ: «Իրականում նոր նախաձեռնություն չկա: Այստեղ մնացել է ժողովուրդը: Այստեղ չկան լիդերներ: Ժողովրդի հոծ բազմություն է, որը պայքարում է առանց լիդերների: Ուղղակի կան փոխվող մարդիկ, որոնք կարգուկանոն են հաստատում, որպեսզի իրար  մեջ, ոստիկանության հետ ընդհարումներ չլինեն», – ասում են  նրանք:

Aravot. am-ի հարցին, թե մինչեւ երեկ երեկո եթե զարգացումներն անցանկալի հունով ընթանային, պատասխանատվությունը կրելու էր «Ոչ թալանին» նախաձեռնղ խումբը, իսկ հիմա ո՞վ է ստանձնում խաղաղ պայքարը մինչեւ վերջ տանելու առաքելությունը, երիտասարդները պաատասխանեցին. «Ոչ ոքի վրա պատասխանատվություն չկա, որովհետեւ այստեղ բոլորը հավասար են: Այստեղ չկան լիդերներ,  առաջնորդներ, կազմակերպիչներ: Կա ժողովուրդ, կան մարդիկ, որոնք իրենց պահանջն են արտահայտում առանց այն մարդկանց, որոնք երեկ այստեղից գնացին: Վախենալո՞վ, թե՞ նախագահի  որոշումն իրենց բավարարեց… դա արդեն իրենք գիտեն: Այս 7-8 հազարը, որ հիմա այստեղ են եւ նրանք, ովքեր  օնլայն են հետեւում, իրենց չի բավարարում», – պատասխանեցին երիտասարդները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930