Արսեն Գրիգորյանը ճիշտ լուծում է ուզում
Քիչ առաջ Ազատության հրապարակ եկավ երգիչ Արսեն Գրիգորյանը, որը ոչ միայն ցուցարարների համար երգեց, այլեւ ասաց, որ ինքն էլ է ուզում, որ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի հարցն արդարացի լուծում ստանա:
Նա, խոսելով Ազատության եւ Բաղրամյան պողոտայում հավաքվածների մասին, ասաց, որ չի ցանկանում որեւէ բան ասել, քանի որ նույն երիտասարդությունն են 2 տեղում էլ, եւ ինքը եւս ժողովրդի հետ է: Երգիչը որպես այս հարցի ճիշտ լուծում տեսնում է էլեկտրաէներգիայի սակագնի կասեցումը, այսինքն, էլեկտրաէներգիայի չթանկացումը:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ