Այսօր Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում էին ՀԱԿ անդամներ եւ ՀԱԿ համախոհներ:
Զոյա Թադեւոսյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչո՞ւ է Ազատության հրապարակում եւ արդյո՞ք «Ոչ թալանին» նախաձեռնության դիրքորոշմանն է սատարում: Նա ասաց, որ որեւէ մեկնաբանություն չի ուզում առայժմ տալ, որովհետեւ փորձում է հասկանալ՝ ինչ է կատարվում, հատկապես Ազատության հրապարակում ինչ տրամադրություն է, ի՞նչ են ուզում:
Բաղրամյան պողոտայում՝ ծառերի տակ, ոչ տեսանելի հատվածում նստած էր նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Aravot.am-ին նա ասաց. «Այսօր հանգիստ քաղաքացի եմ»: Նա նույնպես չցանկացավ մեկնաբանություն տալ:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ կենդանի պատ կազմելու համա՞ր եք եկել, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ես ոչ պատ եմ, ոչ էլ կենդանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ