Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ավարտվեց նստացույցը, կսկսվեն բողոքի այլ ակցիաներ (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 29,2015 22:51

Գյումրու Թատերական հրապարակում հոսանքի թանկացման դեմ մեկ շաբաթ շարունակ ինքնաբուխ նստացույց անցկացնելով՝ այսօրվանից գյումրեցի նստացուցարները դադարեցրեցին այն՝ փոխելով իրենց պայքարի ձևը:

Cuyc 6Նստացուցարարներից Տիգրան Պետրոսյանը նշեց, որ իրենց հուզող խնդիրը թեև ֆիքսվել է նախագահի կողմից, դա մեծ առաջընթաց է, սակայն իրենք համաձայն չեն վերջինիս առաջարկին, նրա մատնանշած լուծումները իրենց համար ընկալելի չեն, քանի որ տարբերություն չկա որտեղից կթեթևացվի բեռը՝ ժողովրդի գրպանից, թե բյուջեից:

Cuyc 7Cuyc 5 Cuyc 3«Բյուջեն մեր գրպանն է, բայց ոչ մեզ մոտ գտնվող: Այսինքն` այս տեսանկյունից մենք ևս մեկ անգամ ֆիքսեցինք, որ եթե ոչ բյուջետային միջոցներով սուբսիդավորման խնդիր կլուծվի, մենք մեր պահանջը կհամարենք լուծված»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

Cuyc 2 Ըստ նրանց, նստացույցի նպատակը հանրային իրազեկումն էր, ովքեր ուզում էին ինֆորմացիա ստանալ, իրենց բողոքն ու առաջարկները ներկայացնել, գալիս էին Թատերական հրապարակ, այժմ ողջ Գյումրին իրազեկված է,այս առումով նստացույցը իր նպատակը կատարեց, հիմա կփոխեն պայքարի ձևը, թատրոնի հարթակը ամեն օր նույն ժամին կօգտագործվի հավաքների ու ելույթների համար:

Cuyc 4 «Մեր պահանջները չեն փոխվել, մենք փոխում ենք մեր պահանջների ներկայացման եղանակը»,-հայտարարարեցին մտավորական նստացուցարարները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930