Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյանը համաձայն չէ, որ կառավարությունը ՀԷՑ-ին գիտությունից ավելի փող տա

Հունիս 29,2015 22:32

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր երեկոյան Ազատության հրապարակում էր: Նա «Ո՛չ թալանին» նախաձեռնության մասնակիցների քայլերի մասին խոսելիս ասաց. «Մենք լիարժեք օրակարգ չունենք այսօր, իշխանությունն արել էր կես քայլ, մենք պետք է կես քայլի համարժեք, լիարժեք սցենարային լուծում ունենայինք, որ այսօր չունենք. օբյեկտիվ պետք է գնահատել իրականությունը»:

Aravot.am-ի այն հարցին, թե որն է ձեր խորհուրդը՝ պարոն Պիպոյանը պատասխանեց, որ հունիսի 3-ին, երբ որ թանկացման որոշում չկար, ես ասացի, որ գործողությունների հաջորդականություն ասեն, անպայման ապաքաղաքական պետք է լինի շարժումը եւ անպայման խնդրել բոլոր քաղաքական ուժերին միանալ:«Բոլոր նրանք, որոնք դեմ են էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ թող միանան»,-ասաց Բաբկեն Պիպոյանը: Նա ավելացրեց, որ փորձագիտական վերլուծություն չկա, բայց ըստ նրա, եթե վերցնենք ՀՀ նախագահի հայտարարությունը եւ դրանից հետո կառավարության տված բացատրությունը, ապա իրար հետ ոչ մի կապ չունեն:

«Պետք է հարգել յուրաքանչյուր կողմի դիրքորոշում եւ պետք է պահանջը ճիշտ ներկայացնել, եւ երբ որ ասում ենք՝ կառավարությունն է սուբսիդավորելու էս 7 դրամը, դա նշանակում է, որ կառավարությունը 2 անգամ ավելի է տալու ՀԷՑ-ին, քան ամբողջ կրթական համակարգն է ֆինանսավորելու: Ես համաձայն չեմ, որ էլեկտրական ցանցերին շատ ավելի շատ փող տան, քան ես երկրի գիտությանը եւ կրթությանը»,-նշեց Պիպոյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930