Բաղրամյան պողոտայում շարժման նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցրած երիտասարդները հայտարարում են Սերժ Սարգսյանին, որ իր առաջարկը չի բավարարում հայ ժողովրդին, որ իրենք չեն գնալու Բաղրամյանից, մնալու են մինչեւ վերջ. «Մեր պահանջը մեկն է՝ չեղարկել հոսանքի թանկացման որոշումը»,- հայտարարեցին նրանք:
Բաղրամյան պողոտայի նոր լիդերները շատ ագրեսիվ են տրամադրված լրագրողների նկատմամբ: Նրանցից մեկը՝ Հմայակ Մկրտչյանը Բաղրամյանում հավաքված մարդկանց էր մոտենում եւ ճշտում, թե իրենց մեջ էներգետիկներ, տնտեսագետներ կա՞ն, խմբեր են կազմում, քննարկում անեն: Երբ մենք հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ի՞նչ է քննարկելու այդ խումբը եւ արդյոք Սերժ Սարգսյանի առաջարկած աուդիտի՞ն եք ուզում մասնակցել, դրա համա՞ր եք մասնագետներ հավաքում՝ սկսեց ցուցամատը թափ տալ ու հոխորտալ, որ ոչ մի հարցազրույց չի տա որեւէ լրագրողի: Ըստ նրա, իր խոսքերը խեղաթյուրում են, գցում են ֆեյսբուք եւ իրեն դարձնում ծիծաղի առարկա:
Նա սկսեց գոռգոռալ, որ լրագրողները պաշտպանում են Ազատության հրապարակում գտնվողներին եւ օբյեկտիվ չեն լուսաբանում Բաղրամյան պողոտայում իրերի ընթացքը:
Հմայակ Մկրտչյանը նաեւ հավաքվածներին ասում էր, որ ինքն է եղել շարժման ակունքներում, ինքն է անքուն գիշերներ անցկացրել, բայց մարդիկ ում են «բալետ անում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ