Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունը խրախուսում է գլխատելու և բռնաբարելու կոչ անող ԱԺ պատգամավորին. ՀՔԱՎ

Հունիս 29,2015 19:38

Այսօր՝ 2015թ.-ի հունիսի 29-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի որոշումը, համաձայն որի մերժվում է քրեական գործի հարուցումը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՔԾ վարչության պետի տեղակալը գտնում է, որ «/…/Ազգային Ժողովի պատգամավորի կողմից զանգվածային լրատվության միջոցով հրապարակային արված վերը նշված արտահայտությունները սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու իրական սպառնալիք չեն հանդիսացել, դրանք իրականացնելու իրական վտանգ չի եղել, որպիսի պայմաններում բացակայում է քրեական գործ հարուցելու հիմքը՝ այն փաստական տվյալները, որոնք վկայում են կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին/…/ »: Այսպիսով՝ ՀՔԾ-ի տրամաբանությունից ելնելով՝ կարող ենք հասկանալ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգվածային լրատվական միջոցներով հայտարարել, որ գլխատելու և բռնաբարելու է մարդու իրավունքները խախտող պաշտոնյաներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930