Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյանի ակտիվիստը «Սանիտեկի» աղբամանի համար պատրաստ է պատիժը կրել (Տեսանյութ)

Հունիս 29,2015 19:28

Բաղրամյանում նոր առաջնորդ է հայտնվել:

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող, ըստ երեւույթին, նոր առաջնորդներից մեկը՝ Սահակ Ավետիսյանը, որը ներկայանալիս նշեց, որ իրեն պողոտայում հավաքվածներն անվանում են Կոմանդոս, հայտարարությամբ հանդես եկավ:

Կոմանդոս ներկայացածն ասաց, որ երեկ իրենց կողքին աղբամանների վրա հայտարարություն անող Վաղինակ պապիկը մոտեցել է փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասել է, որ իրեն այստեղ ստիպողաբար են պահում: Ակտիվիստն ասաց. «Այսօր առավոտյան արթնացել է, ասում է՝ իմ ու Տիգրանի կյանքը թանկ է, ուզում ենք գնալ տուն: Բայց Վաղինակ պապի քեզ ո՞վ է այստեղ ստիպողաբար պահում: Խնդրեմ, հենա ճանապարհը»: Հետո մեղադրեց, որ Վաղինակ պապիկը նման բան արեց, որ հետո ցույց տա, որ ինքը հրաժարվեց. «Տղամարդավարի կանգնեք ու ասեք՝ վերջ, ես չեմ պայքարում: Ցտեսություն ձեզ: Ես գնում եմ տուն»,- ասաց նա:

Հայտարարություն անողին մոտեցավ  Անդրիաս Ղուկասյանը եւ ներկայացրեց իր հայտարարությունը՝ այսօր առավոտյան «Սանիտեկի»՝ ոստիկանությանը ներկայացրած բողոքի մասին: Նա ասաց քիչ առաջ ֆեյսբուքում է գրառում արել, եւ այստեղ էլ է ցանկանում նշել բովանդակությունը, որը հետեւյալն է. աղբամանները, որոնք պատկանում են «Սանիտեկին», կիրառվել են  որպես պատնեշ այն ժամանակ, երբ ակտիվիստների անվտանգությանը վտանգ է սպառնացել, եւ դրանք այժմ էլ պատնեշ են հանդիսանում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ եւ հնարավոր կդարձնի լրագրողների աշխատանքը այդ հատվածում: Ոստիկանությունը, եթե ցանկանում է չվնասել այդ թանկարժեք աղբամաները, թող աողջամիտ որեւէ այլ միջոցով ապահովի ներկաների անվտանգությունը: Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ եթե ոստիկանությունը խոստանա նման բան անել, ինքը կդիմի ցուցարարներին, որ հանեն աղբամանները եւ փոխարինեն նույնատիպ ֆիզիկական որակ ունեցող առարկաներով: Անդրեաս Ղուկասյանը նաեւ կոչ արեց ոստիկանությանը, որ կարճի գործը:

Այս միտքը չհավանեցին ներկաները, հատկապես՝ Սահակ Ավետիսյանը, որը նշեց, որ այդպես Օսիպյանը ցանկանում է ավելի հեշտ դարձնել ակտիվիստներին մոտենալը, ոստիկանությունն  ինքը չի ցանկանում վնասներ հասցնել թանկարժեք՝ մոտ 470 եվրոանոց արկղերին, այդ պատճառով ուզում է հանել: «Ուզում է հանի, թող գա, ինքը հանի: Սա որ բացին, մեր վիճակը պատկերացնու՞մ եք»,- ասաց նա:

Վալերի Օսիպյանն իր հերթին լրագրողներին փորձեց բացատրել աղբամանների  հետ կապված խնդիրը:

Մանրամասները տեսանյութում.

Այնուհետեւ ակտիվիստը անցավ աղբամաններից այն կողմ՝  քաղաքացիների համար նախատեսված հատվածը, շարժելով աղբամանները, նշեց որ ինքը պատրաստ է դրանք վնասել եւ դրա դիմաց պատիժը կրել. «Ինչքան ա հասնում ՝ 7-8 տարի, ես պատրաստ եմ»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930