Նախաձեռնության անդամները հավաքվում են հանրային քննարկման:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող Արթուր Քոչարյանը Ազատության հրապարակում հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես ասելով, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ. «Մենք շարունակում ենք պայքարը ավելի լայն ձեւաչափով՝ կլինեն հանրային քննարկումներ եւ կձեւավորվեն իրավաբանական, ինչպես նաեւ տնտեսագիտական խմբեր»,-ասաց Արթուր Քոչարյանը՝ ավելացնելով, որ միաժամանակ շարունակելու են փողոցային պայքարը:
Նա հայտնեց, որ Սերժ Սարգսյանի պատասխանը չի բավարարել իրենց պահանջներին, ուստի հետեւողական են լինելու իրենց պահանջների լիարժեք կատարմանը:
Հետագա քայլերի մասին պատրաստվում են ասուլիսով վաղը ժամը 12:00 ին ելույթ ունենալ, իսկ այժմ հավաքվածներին հրավիրեցին Կոմիտասի արձանի մոտ՝ հանրային քննարկման մասնագետների հետ:
Կարդացեք նաև
Արթուրը նշեց, որ նախաձեռնությունը ամուր հիմքերի վրա է գտնվում, եւ վաղը նրանց ամբողջ կազմով կարող են տեսնել եւ ծանոթանալ:
Ավելի ուշ, քանի որ Ազատության հրապարակում հավաքվողների թիվը բավականին շատացավ, որոշեցին չգնալ Կոմիտասի արձանի մոտ, այլ մնալ տեղում: Այժմ հենց Ազատության հրապարակում են շարունակվում քննարկումները:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ