Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենին

Հունիս 29,2015 19:10

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և ՀՀ-ում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

IMF3Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում և կարևորել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը դրականորեն է անդրադառնում Հայաստանի դրամավարկային քաղաքականության, բիզնես միջավայրի բարելավման և տնտեսության մի շարք ճյուղերում տարբեր ներդրումային ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացմանը:

Իր հերթին, Մասուդ Ահմեդն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային տնտեսական ներկայիս դժվար իրավիճակում ԱՄՀ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբարել ՀՀ կառավարությանը: Պարոն Ահմեդը կարևորել է ներդրումային տարբեր ծրագրերի խթանմանն ու ներգրավմանն ուղղված քայլերի իրականացումը և դրանց կյանքի կոչման համար հայտնել ԱՄՀ-ի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանը, ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ կառավարության աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930