Որոշ ցուցարարներ շարունակում են պայքարը Բաղրամյան պողոտայում:
Այսօր, ժամը 18:00-ին հայտարարված անհնազանդության երթը կայացավ, որին շատ քիչ մարդ էր հավաքվել: Նրանք սկսեցին Ազատության հրապարակի հարակից տարածքից եւ շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ վանկարկելով՝ «Ուղղությունը՝ Բաղրամյան», «միացեք»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներ են, մասնակիցներից մեկը բղավեց եւ հայտարարեց. «Ոչ, մենք նրանց հետ ոչ մի կապ չունենք, ուղղակի ցուցարար ենք»: Հասնելով Բաղրամյան պողոտա՝ հանդարտվեցին եւ շարունակեցին խաղաղ ցույցը:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ