Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան ՌայներՄորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ խնդիրների, քննարկել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմԵրեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը: Թե՛ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, թե՛ դեսպանՌայներ Մորելը, անդրադառնալով իրավիճակի լարվածության սրացմանը, խոր մտահոգություն են հայտնել ու կարեւորելհանդուրժողականության եւ օրինապահության պահպանման անհրաժեշտությունն ակցիայի մասնակիցների եւ ոստիկաններիգործողություններում:
Հանդիպման ավարտին դեսպանը չափազանց դրական է գնահատել Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի եւ նրա աշխատակազմիակտիվ գործունեությունը և իր համոզմունք է հայտնել Օմբուդսմենին՝ Հայաստանում մարդու իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար:
Օմբուդսմենն իր երախտիքն է հայտնել դեսպան Մորելին ձեւավորված ամուր համագործակցության համար եւ համոզմունքհայտնել, որ դեսպանի պաշտոնավարումից հետո էլ կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքներիպաշտպանության ոլորտում:
Կարդացեք նաև
Օմբուդսմենի աշխատակազմ