Ըստ նրա՝ հունիսի 23-ին Բաղրամյանում բռնություն չի կիրառվել, օրինական գործողություներ են եղել:
Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդիկ իրենք իրենցով Բաղրամյանը կլքեն, եւ, ըստ էության, ցույցը ցրելու կարիք չի լինի:
Հարցին՝ իսկ պայթուցիկներով անձանց հայտնաբերե՞լ են, փոխոստիկանապետն ասաց` քննություն է գնում: Վալերի Օսիպյանի խոսքերով, այս օրերին հայտնաբերել են պայթուցիկ նյութեր, ավազով լցված շշեր, ջրի փոխարեն ոգելից խմիչքով լցված շշեր, մահակներ, ինչը անթույլատրելի է:
Aravot.am-ի այն դիտարկմանը, որ ցուցարարներն էլ վստահեցնում են, որ ոստիկանության հայտնաբերած անթույլատրելի իրերը հենց քաղաքացիական հագուստով ոստիկաններն են բերել լցրել, փոխոստիկանապետն ասաց` անհեթեթություն է. «Ես առաջին անգամ եմ տեսնում եւ զարմանում եմ, որ մարդիկ ոստիկանությունից փորձում են պաշտպանվել»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանն էլ, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչո՞ւ եք զարմանում, որ այսօր մարդիկ փորձում են պաշտպանվել ոստիկաններից, Վալերի Օսիպյանն ասաց. «Դուք կարծում եք ոստիկանական օրինական գործողությունը բռնությո՞ւն է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ