2015թ.-ի հունիսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոնկրետ պատասխան է տվել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը Շանթ Ոսկերիչյանին Հայաստանին Հանրապետություն մուտք գործել արգելելու հիմքերի վերաբերյալ:
ՀՀ ԱԱԾ-ն պատասխան գրության մեջ հայտնել է, որ 2015թ.-ի մայիսի 21-ին Շանթ Ոսկերիչյանին (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) արգելվել է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետի համաձայն, այն է՝
«Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝ /…/ գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ /…/:
Ենթադրում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ն լուրջ հիմքեր ունի նման իրավական որակման համար, որոնք, պահանջի դեպքում, պետք է ներկայացվեն անձամբ Շանթ Ոսկերիչյանին կամ նրա լիազորված անձին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կազմակերպության առաջին հարցմանը ՀՀ Ազգային անվտանգության Ծառայությունը պատասխան գրությամբ հայտնել էր, որ Շանթ Ոսկերիչյանի (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել էր համաձայն ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի: Մինչդեռ, նշված հոդվածը բաղկացած է 6 մասից և համապատասխան ենթակետերից, իսկ ՀՀ ԱԱԾ-ն համապատասխան կետի կամ մասի որևէ հղում չէր կատարել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արդէն շատ բան չի մնաց ըսելու, Կարծես թէ կտրուած նաւու վրայ կուլանգ