Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Հմայակ Մկրտչյան անունով ներկայացած երիտասարդը բարձրախոսով հայտարարություն արեց, որպեսզի Բաղրամյան պողոտայում հավաքված սակավաթիվ մարդկանցից ամեն մեկը զանգահարի իր ծանոթներին, հարազատներին եւ հրավիրի Բաղրամյան պողոտա: Բացի այդ, երիտասարդը նաեւ տեղեկացրեց հավաքվածներին, որ խմբեր են ձեւավորվել, որոնք կոնկրետ խորհուրդներ են տալու, որոշումներ են կայացնելու, ընդհանուր քննարկումների հիման վրա եւ իրենց հետագա անելիքների մասին կոչեր են անելու:
Մանրամասն` տեսանյութում
Հարցին, արդյոք անհնազանդության ավտոերթն իրե՞նք են կազմակերպել, Հմայակ Մկրտչյանն ասաց, որ տեղյակ չէ. «Մենք սոցիալական ցույց ենք անում, կան մարդիկ որոնք քաղաքական կոնտեքստով հայտարարություններ են անում, ուրիշ մարդիկ են, որոնք ինչ-որ նպատակներ ունեն, կամ էլ ոստիկաններն են անում»:
Հմայակ Մկրտչյանի խոսքերով, իրենք երկու պահանջ ունեն` էլեկտրաէներգիայի սակագնի որոշումը չեղարկել եւ պատժել այն ոստիկաններին, որոնք հունիսի 23-ի առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառեցին:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ