Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ են անում երիտասարդները. ազգի 80 տոկոսը չպիտի դատի, որ 20-ը վայելի». Ճանաչված դերասանուհի (Տեսանյութ) 

Հունիս 29,2015 17:22

Երեկ ուշ ժամի Գյումրու Թատերական հրապարակ եկավ ռեժիսոր, դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը՝ նստացուցարարներին  այցելելու ու իր բողոքի ձայնը հայտնելու: Նկատենք, որ մի քանի օր է՝ հրապարկում մինչեւ կեսգիշեր կանգնած են Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Ղուկասյանը, անչափ մտահոգված երեկ ուժ ժամի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններով, ասաց, որ ոստիկանների ու ժողովրդի միջեւ առկա պատնեշը չգիտես ինչու իրեն հիշեցնում է մարտի մեկը: «Ես կարծում եմ, որ շատ ճիշտ է անում ժողովուրդը. 25 դրամը փոխարինեցին, դարձրեցին մինչեւ 50, բայց այսպիսի ընչաքաղց ակտիվությամբ ժողովրդին չեն թողնում հանապազօրյա հացը ունենա: Այսօր ողորմելի վիճակում է ազգի 80 տոկոսը, իսկ եթե 80 տոկոսը պիտի աշխատի, որ շքեղության մեջ ապրի այն 20-ը , կարծում եմ երկիրը ճիշտ ճանապարհով չի գնում…Ես՝ որպես մտավորական, այսօր խեղճացած եմ, ստիպում են, որ հիշում անցյալը, երբ մեզ արժեվորում էին, այսօր այդ արժեվորումն էլ չկա, նյութականի մասին չեմ խոսում, այսօր ոտքի վրա կանգնողը արվեստագետ է իրեն հորջորջում, որովհետեւ այդպես էժանացավ ամեն ինչ, այդպես էժանանում է մարդկային արժանիքը, այդպես էժանանում է արվեստը, գրականությունը, ամեն ինչը: Եւ երբ լսում են կոչերը, որ ջահելներն ասում են՝«Մենք ենք երկրի տերը, հպարտանում եմ, ուրախանում եմ, վերջապես հասկացան, որ երկիրը տերը իրենք են, եւ այսօր երիտասարդությունը պահանջում է, որ երկիրը թողնեն իրենց, իրենք կառավարեն, կառավարի մի նոր սերունդ, որը իրոք կարող է ժողովրդավարական երկիր կառուցել: Իսկ ես վստահում եմ երիտասարդությանը՝ գիտակ են, ուսյալ են»:

Սիրանույշ Ղուկասյանը նաեւ ասաց, որ թեեւ Եղեռնի հարյուրամյակ են տոնում, սակայն սպիտակ եղեռն են անում. տնակներում ապրող մարդիկ ընչազուրկ են, չգիտեն ինչ անեն: Նա ասաց, որ անշուշտ ինքը կարող է 7 դրամը տալ, սակայն հարցը դա չէ, սա վերաբերմունքի խնդիր է: «Ճիշտ է անում երիտասարդություն, որտեղ նրանք, այնտեղ մենք», -ամփոփեց դերասանուհին:

Լուսանկարը՝ asparez.am-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gohar says:

    ՀարգելիՍիրանուշ,անունըս քեզ վօչինչ չի հիշեցնելու, այդ ես եմ քեզ հիշում վօրպես վառ անհատականութիուն 70-ական թվականների Լենինականի թատերաբեմում։ “հիշում անցյալը, երբ մեզ արժեվորում էին, այսօր այդ արժեվորումն էլ չկա, նյութականի մասին չեմ խոսում, այսօր ոտքի վրա կանգնողը արվեստագետ է իրեն հորջորջում, որովհետեւ այդպես էժանացավ ամեն ինչ, այդպես էժանանում է մարդկային արժանիքը, այդպես էժանանում է արվեստը, գրականությունը, ամեն ինչը:” Դու միշտ կ՛մնաս քօ բարզունքում։

  2. Gohar says:

    Վօչ մի դեպքւմ չեմ նայելու վիդիօն, դու Մխիթար Սպարապետի Գօհարըն ես, վօչ թե ցուցարար

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930